
26 Ապր 2023
Բնապահպանական միջոցառում «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի կողմից
Բնապահպանական միջոցառում «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի կողմից. լավագույն նվերը Երևանին
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բնապահպանական ծրագրերի շրջանակներում բարեկարգել և ցանկապատել ենք մեր գլխամասային գրասենյակին հարող տարածքը Արաբկիր համայնքում։
Տարածքում նախատեսում ենք նաև եղևնիներ տնկել, որից հետո այն կդառնա հրաշալի կանաչ գոտի։
Իսկ նախորդ տարի այս տարածքում կազմակերպել էինք ծառատունկ մեր աշխատակիցների մասնակցությամբ։

