![](http://card.am/image/images/hXLDGw7vfU1r5KzPjQIkomXqLGwkNYa1lR2uv4w2.jpeg?h=300)
21 Հնս 2023
Եվրոպական քոլեջի ուսանողների այցը
Հերթական անգամ մեր գրասենյակում հյուրընկալեցինք «Եվրոպական քոլեջ» հիմնադրամի ուսանողներին։ Այս անգամ այցելել էին քոլեջի «Կառավարում» բաժնի առաջին կուրսի ուսանողները։
«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն և CARD ընկերությունների խորհրդի նախագահ Գագիկ Սարդարյանը ուսանողներին խորհուրդներ տվեց շարունակական կրթության և ճիշտ մասնագիտություն ընտրելու, այդ թվում ագրոբիզնեսով զբաղվելու առանձնահատկությունների մասին։
Ուսանողներին հետաքրքրում էր կառավարման վերաբերյալ բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ մեծ ընկերությունների և աշխատակազմերի կառավարման խնդիրների, ղեկավարի հատկանիշների և այլնի մասին, որոնց պատասխաններն ստացան հանդիպման ընթացքում։
![](http://card.am/images/ann_jobs_small_img1.png)
![](http://card.am/images/ann_jobs_small_img2.png)