26 Օգս 2011
Ինչու՞ է խոտով կերակրված տավարի միսը ավելի առողջարար տարբերակ, քան հացահատիկով կերակրված տավարի միսը
Խոտով կերակրված անասունները ազատ վազում են դաշտերում, սպառում են սննդային խոտը, բնական աճող բույսերն ու ծաղիկները։ Կան բազմաթիվ առողջական առավելություններ՝ այս տեսակի տավարի միսը ուտելու մեջ։ Այս անասունների տված միսը պարունակում է 1/3 քիչ քանակությամբ ճարպ քան հացահատիկով կերակրված տավարը։ Մսի հոտը ավելի լավը կլինի, քանի-որ բուրմունքը գալիս է կենդանու կերած խոտից և ծաղիկներից, ոչ թե ճարպից:
Խոտով կերակրված տավարի ճարպը մեզ համար ավելի սննդարար է։ Յուրաքանչյուր երեք բաժինը պարունակում է 35 միլիգրամ օմեգա 3 ճարպային թթուներ, որոնց մասին մենք շատ ենք լսում, ինչպես նաև EPA և DHA (որը պաշտպանում է մեր սիրտն ու ուղեղը), համեմատած խոտով կերակրված տավարի մսի 18 միլիգրամի։
Բացի այդ, խոտով կերակրված տավարի միսը պարունակում է երկու անգամ ավելի շատ համակցված լինոլեաթթու յուրաքանչյուր բաժնում (26 միլիգրամ միլիգրամ, համեմատած հացահատիկով կերակրված տավարի մսին, որը պարունակում է ընդամենը 13 միլիգրամ): Համակցված լինոլեաթթուն ոչ միայն խթանում է քաշի պակասացմանը, այլ նաև կրճատում է սրտի հիվանդության և քաղցկեղի մի քանի տեսակի ռիսկերը։