06 Մրտ 2019
Երիտասարդ սերունդները կերտում են մեր ապագան
Տարիներ ի վեր մեր ընկերությունն առաջնորդվել է մեր կարգախոսով՝ երիտասարդ սերունդներ կերտելու և մեր երկրի համար մասնագետներ պատրաստելու միջոցով ենք ապահովելու և՛ ընկերության, և՛ երկրի գյուղատնտեսության ոլորտի զարգացումը ու հարատևությունը:
Հաճախ ենք հիշում, որ ընկերության ներկայիս փորձագետների զգալի տոկոսը իր գործունեությունը CARD-ում սկսել է պրակտիկայից սովորելով ԱՄՆ Գոյուղատնտեսության Դեպարտամենտի Մարքետինգի Աջակցության Ծրագրի հայաստանյան գրասենյակի մասնագետներից, իսկ այսօր նրանք տարածաշրջանում ճանաչված և պահանջված մասնագետներ են դարձել: Ու շարունակելով լավագույն ավանդույթները իրենց փորձը ու գիտելիքները փոխանցում են
Ջերմոցների և հողագործության զարգացման բաժինն իր գործունեության ընթացքում վերապատրաստել է երեսունիս ավել ուսանողներ, որոնց մի մասն այս պահին շարունակում է աշխատել ընկերությունում, իսկ ոմանք էլ աշխատանքի են անցել ոլորտի առաջատար ընկերություններում:
Երվանդ Մարիկյանն ու Արտյուշ Կարապետյանը ևս իրենց մասնագիտական առաջին քայլերն արել են մեր ընկերությունում: Անմիջապես ագրարային համալսարանն ավարտելուց հետո նրանց հնարավորություն է ընձեռվել տեսական գիտելիքները պրակտիկայում կիրառելու և հմտությունները տեղում զարգացնելու: Լինելով բավականին ընդունակ և աշխատասեր` շատ կարճ ժամանակում երկուսն էլ գերազանց արդյունքներ են ցուցաբերել: Տեսնելով վերջիններիս ձգտումն ու մշտապես կատարելագործվելու ցանկությունը՝ ընկերությունն ապահովել է վերջիններիս վերապատրաստման հնարավորությունը նաև արտերկում, մասնավորապես՝ Ուկրաինայում, Ռուսաստանում և Չինաստանում:
Գնահատելով երիտասարդ տղաների ներուժը և նրանց պատրաստակամությունը՝ գիտելիքները ֆերմերներին փոխանցելու և բարձրակարգ գյուղատնտեսական ծառայություններ մատուցելու, CARD-ը որոշեց ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության կողմից ստեղծված Նորապատի Գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի տնօրինումը փոխանցել տղաների կողմից հիմնված սահմանապահ ընկերությանը՝ լիահույս լինելով, որ նրանք նոր շունչ կհաղորդեն կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններին: Մեր կազմակերպությունը ոչ միայն օգնում է երիտասարդ մասնագետներին սովորել ու ստանալ խորը մասնագիտացում, այլև դառնում է հարթակ նրանց համար հիմնելու իրենց գործը գյուղական համայնքում ու իրականացնելու ծառայություններ ֆերմերներին։
Տղաների օրինակը վառ ապացույց է, որ ջանասիրության և մեծ ցանկության շնորհիվ հնարավոր է լուրջ հաջողությունների հասնել, իսկ մենք պատրաստ ենք ծառայել որպես հարթակ՝ երիտասարդ սերնդին ճիշտ ուղղորդելու և վերջինիս ներուժը բացահայտելու համար: