21 Փտր 2019
Հայաստանի Հանրապետությունում կենդանիների և դրանց պահման տարածքների նույնականացում և հաշվառում (HAI&R) նախապատրաստական ծրագրի մեկնարկային հանդիպումը։
Փետրվարի 21-ին, Ռադիսոն Բլու հյուրանոցում տեղի ունեցավ Ավստրիայի զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող՝ <<Հայաստանի Հանրապետությունում կենդանիների և դրանց պահման տարածքների նույնականացում և հաշվառում (HAI&R)>> ծրագրի մեկնարկային հանդիպումը։
Երկիր/Տարածաշրջան
Հայաստան/Շիրակ, Լոռի, Կոտայք, Գեղարքունիք, Արագածոտն
Ծրագրի իրականացման համար նախատեսված ժամանակաշրջան
1 նոյեմբերի, 2018թ. – 31 դեկտեմբերի, 2020թ.
Կենդանիների նույնականացումը և հաշվառումը արդադրության ոլորտից բխող հետագծելիության ապահովման համակարգ է, որն ուղղված է կենդանիների առողջության և սննդամթերքի անվտանգության խնդիրների հայտնաբերմանը: Կենդանիների նույնականացման նպատակը երկրում կենդանիների առողջության հսկողության ուժեղացումն է` որոշակի կենդանիների նույնականացման և հետագծելիության ապահովման միջոցով: Առողջ կենդանիները և զարգացած գյուղատնտեսությունը կխթանեն վստահությունը սպառողների շրջանում և կնպաստեն ներքին եւ միջազգային շուկաների պաշտպանվածությանը:
Ելնելով վերը նշվածից՝ Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (ԱԳԶԿ/CARD) հիմնադրամը ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և նրա Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) հետ միասին առաջարկում է օժանդակել անասնաբույժներին և անասնապահությամբ զբաղվող ֆերմերներին՝ Հայաստանում ԿՏՆՀ համակարգի մշակման և ներդրման միջոցով իրենց տնտեսության կառավարումը բարելավելու նպատակով:
Առաջարկվող ծրագրի իրականացումը կունենա հետևյալ ազդեցությունը՝ կենդանիների առողջության և բուծման ոլորտի բարելավում, որն էլ կնպաստի խոշոր եղջերավոր կենդանիների մթերատվության բարձրացմանը և ֆերմերների եկամտի ավելացմանը:
Այս ազդեցությանը հասնելու համար ծրագիրն իր առջև նպատակ է դրել հասնել հետևյալ արդյունքի՝ ընտրված պիլոտային ֆերմաներում տնտեսության կառավարման բարելավում «Կենդանիների և նրանց պահման տարածքների նույնականացման և հաշվառման համակարգի» մշակման և ներդրման միջոցով, որը հնարավոր կլինի հետագայում տարածել ողջ հանրապետությունում: Իսկ ծրագրի իրականացման արդյունքում կավելանան անասնաբույժների և ֆերմերների՝ իրենց պարտականությունները արդյունավետ կերպով կատարելու կարողությունները, և հիմք կստեղծվի հետագայում կենդանիների նույնականացման և հաշվառման համակարգի ներդրման համար: