18 Հնս 2019
Պատվոգիր պարոն ՅԱՆ ՎԻԵՐՄԱՆԻՆ
Օրերս ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ պարոն Արտակ Քամալյանը հոլանդացի ավագ մասնագետ, կամավոր ՅԱՆ ՎԻԵՐՄԱՆԻՆ պարգևատրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պատվոգրով՝ Հայաստանում կաթի վերամշակման ոլորտում ցուցաբերած մեծ աջակցության համար:
Յան Վիերմանը ավելի քան 40 տարի վարել է Հոլանդական Ֆրիզլենդ Կամպինա կաթնամթերքի արտադրության հյուսիսային մասի գործարանների ցանցը, որը 11,6 միլիարդ Եվրո տարեկան շրջանառություն ունի և հանդիսանում է ամենամեծ արտադրողներից մեկը աշխարհում։
Թոշակի անցնելուց հետո, 2006 թվականից ի վեր Հոլանդական ավագ մասնագետներ (PUM) ծրագրով 9 անգամ այցելել է Հայաստան որպես կամավոր, և խորհրդատվություն տրամադրել Հայկական կաթնամթերք արտադրողների, որոնց թվում են Բորիսովկան, Բլեք Օքսը, Դուստր Մելանյան, Գոլդեն Գոութը։ Այցերի և շարունակական խորհրդատվության շնորհիվ նոր հոլանադական և մի շարք այլ պանիրների տեսականի է արտադրվել տեղական արտադրամասերում և բարելավվել է արտադրանքի որակը։
Նաև աջակցել է հայ արտադրողներին այցելել Նիդերլանդներ՝ փորձի փոխանակման և կաթնամթերքի սարքավորումներ արտադրող կազմակերպությունների հետ կապերի ստեծման ուղղությամբ, որի շնորհիվ մի շարք կարևոր կաթնամթերքի վերամշակման տեխնոլոգիաներ են ներդրվել Հայաստանում: