22 Նոյ 2019
Էթիկական և հակակոռուպցիոն համապատասխանությունը բիզնեսում
2019թ. նոյեմբերի 22-ին ՔԱՐԴ հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ «Էթիկական և հակակոռուպցիոն համապատասխանությունը բիզնեսում» թեմայով սեմինար:
Սեմինարի նպատակն էր զարգացնել ՔԱՐԴ խմբի ընկերությունների բարձրագույն ղեկավարության անդամների և աշխատակիցների գիտելիքները` էթիկական և հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ: Թեմայի վերաբերյալ կազմակերպվեց նաև խորհրդի նիստի սիմուլյացիա ներկաների մասնակցությամբ:
Սեմինարը վարում էր Կորպորատիվ կառավարման կենտրոնի ղեկավար, տ.գ.թ. Նարինե Մելիքյանը: