14 Փտր 2020
(ԿՀՀ) ծրագրի աշխատանքային խմբի (ԱԽ) VII հանդիպումը
2020թ․ փետրվարի 14-ին CARD հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ Կենդանիների համարակալման և հաշվառման (ԿՀՀ) ծրագրի աշխատանքային խմբի (ԱԽ) VII հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը՝
• ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն առընթեր Կենդանիների համարակալման և հաշվառման բաժնի ստեղծման կարգավիճակը,
• Անի Պաս համակարգի սեփականություն և տնօրինում (որտեղ է տեղակայվելու Անի Պաս համակարգը և ով է տնօրինելու այն),
• Կենդանիների համարակալմանն ու հաշվառմանն ուղղված վեբ կայքի ստեղծում,
• Անիմացիոն ֆիլմերի պատրաստում հանրային իրազեկման նպատակով,
• Բիզնես գործընթաց N 1․ կենդանու ծին գործընթացի վերաբերյալ: