11 Փտր 2020
Խոզերի գենետիկա և կերակրում
Օրերս Սմարթ Ագրո կազմակերպության կողմից կազմակերպվել էր իր ձևաչափով աննախադեպ մի դասընթաց` «Խոզերի գենետիկա և կերակրում» թեմայով: Մասնակիցների շարքում էին խոզաբուծությամբ և գյուղատնտեսական կենդանիների կերերի վաճառքով զբաղվող անհատներն ու կազմակերպությունները, ինչպես նաև ուսանողներ Ագրարային համալսարանից: Դասընթացի շրջանակներում վրացական Nutrimax կազմակերպության ներկայացուցիչները մասնակիցներին ներկայացրեցին իրենց կողմից արտադրված կերերի տեսակներն ու առավելությունները, իսկ Topigs Norsvin կազմակերպության փորձագետների կողմից ներկայացվեց խոզերի մայրական կազմի գենետիկան, տնտեսական ցուցանիշներն ու առավելությունները: Խոսվեց նաև Նոր Գյուղ համայնքում տեղակայված Խոզերի գենետիկական կենտրոնի՝ տոհմանյութի արտադրության համար ընտրվող վարազների նկատմամբ ներկայացվող պահանջների մասին: Դասընթացի ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան տեղում ոչ միայն տեսնելու, այլև համտեսելու Topigs Norsvin գենետիկայով և Nutrimax կերերով կերկրված, Հայաստանում աճեցված և սպանդանոցային ծագման խոզի միսը և տեղում գնահատելու վերջինիս առավելությունները: