20 Օգս 2020
ՀՀ գույղատնտեսության ոլորտի խոցելիությունն ու հարմարվողականության հնարավորությունների քննարկում
Գյուղատնտեսությունն ամբողջ աշխարհում կլիմայի փոփոխության նկատմամբ ամենախոցելի ոլորտներից է: Կլիմայական փոփոխությունների ազդեցություններն այս ոլորտում բազմաթիվ են: «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների և ոլորտի շահառուների հետ միասին քննարկվել են կլիմայի փոփոխության համատեքստում ՀՀ գյուղատնտեսության ոլորտի խոցելիությունը, անհրաժեշտ ինստիտուցիոնալ բարեփոխումներն ու հարմարվողականության հնարավորությունները: Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել են ՀԱԾ ծրագրի շրջանակում իրականացված «Կլիմայի փոփոխության պայմաններում գյուղատնտեսության ոլորտում իրավական, ինստիտուցիոնալ խոցելիության գնահատման և հարմարվողականության պլանավորման բացերի ու խոչընդոտների բացահայտում և վերլուծում» ուսումնասիրության արդյունքները: Վերլուծությունն իրականացվել է «ՔԱՐԴ ԱԳՐՈՍԵՐՎԻՍ» կազմակերպության կողմից: