08 Սպտ 2020
Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը այցելեց ՔԱՐԴ հիմնադրամ
2020թ․ սեպտեմբերի 8-ին մեր գրասենյակում հյուրընկալեցինք Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանին։ Հանդիպումը, որի շրջանակներում քննարկվեցին Արցախի պետական աջակցության ծրագրերն ու գործիքակազմերը, ինչպես նաև CARD-ի հետ համատեղ իրականացվող նախաձեռնությունները, կնպաստի տարիներ ի վեր հաստատված համագործակցության զարգացմանն ու նոր գաղափարների իրագործմանը, որոնք, ինչպես նշեց պարոն Բախշիյանը, ի վերջո նախադրյալներ են ստեղծելու մեկ հայրենիքի՝ երկու հայկական պետության զարգացման համար։