![](http://card.am/image/images/2HQXkZj0W8s5dHMC2ktRGTbDjli62PWKEm6uSAhC.jpeg?h=300)
27 Սպտ 2020
Բերքի տոն
Նոր տնտեսական հնարավորություններ (RED-NEO) ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է CARD հիմնադրամի կողմից և ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ միջոցով, 4 շահառուներ՝ Armberry, Սարգսյան մեղր, Սուսաննա Հակոբյան, Կանաչ եղբայրներ ընկերությունները, հնարավորություն ստացան իրենց արտադրանքը ներկայացնելու «Գյուղական կյանք և ավանդույթներ» խորագրով բերքի ամենամյա փառատոնին, որն անցկացվեց սեպտեմբերի 26-27-ին, Կանաչ ուսուցման կենտրոնում։ Փառատոնի ընթացքում շահառուները հնարավորություն ունեցան ոչ միայն իրենց արտադրանքը ներկայացնել և վաճառել, այլև ծանոթանալ այլ արտադրողների հետ և նոր կարևոր կապեր հաստատել:
![](http://card.am/images/ann_jobs_small_img1.png)
![](http://card.am/images/ann_jobs_small_img2.png)