11 Սպտ 2020
Կայուն գյուղատնտեսություն
2020թ․ սեպտեմբերի 11-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող Կանաչ ուսուցման կենտրոնում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող՝ «Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ դասընթաց՝ «Կայուն գյուղատնտեսություն» և «Բարձրարժեք մշակաբույսերի ու հատապտուղների մշակություն» թեմաներով: Դասընթացը վարեցին Կանաչ արահետ ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը և կայուն գյուղատնտեսության խորհրդատու Աշխեն Սարգսյանը: