14 Հնս 2012
Իսրաելա-Ամերիկացի գիտնականը արժանացավ 26-րդ ամենամյա համաշխարհային սննդի մրցանակին
Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը էապես կարևոր ելույթ ունեցավ արտաքին քաղաքական գլխավոր գերատեսչությունում արարողության ժամանակ, որտեղ ԱՄՆ-ում ծնված և Իզրայելում մեծացած գիտնական Դանի Հիլլելը արժանացավ համաշխարհային սննդի մրցանակ պարգևին։
Չոր հողատարածքներում մշակաբույսերի ջրման` Հիլելի աշխատանքը հեղափոխեց սննդի արտադրությունը, սկզբում Միջին Արևելքում, այնուհետև ամբողջ աշխարհում` վերջին հինգ տասնամյակների ընթացքում։ Հիլլելը զարգացրեց այսպես կոչված «միկրո ոռոգումը», որը կրճատում է այն ջրի քանակը, որը հարկավոր է մեզ ոռոգելու մշակաբույսերը, միևնույն ժամանակ բարելավելով գյուղատնտեսության եկամտաբերությունը։
Պետքարտուղար Քլինթոնը ասաց, «Այսօր, ֆերմերները օգտագործելով միկրո ոռոգում, ունեն բարձր եկամտաբերություն սննդարար մշակաբույսեր՝ ամբողջ աշխարհում ավելի քան 6 միլլիոն հեկտարի վրա։ Հիլելի աշխատանքը կապված է նրա նպատակների հետ» ,-ասաց նա։
Սա Համաշխարհային Սննդի Մրցանակաբաշխության 26-րդ տարեդարձն է, որը ներառում է 250,000$ պարգևատրում։ Մրցանակը պաշտոնապես կներկայացվի Միացյալ Նահանգների և Իսրայելի քաղաքացի Հիլլելին, ով բաժանում է իր անունը երկու երկրների միջև, Այովա նահանգի մայրաքաղաք՝ Դեյմոնում, 2012 թվականի Հոկտեմբերի 18-ին։

