
04 Հլս 2012
Նոր պատվաստանյութը՝ դաբաղ հիվանդությունն ունեցող ցեղատեսակների համար
Դաբաղը՝ աշխարհում տնտեսապես ամենակործանարար հիվանդություններից մեկն է կովեր, խոզեր, ոչխարներ, այծեր, եղնիկներ և այլ խոշոր եղջերավոր կենդանիներ բուծողների համար։ Այս չափազանց վարակիչ հիվանդությունը առաջացնում է ջերմություն, բշտիկներ՝ ոտքերին և բերանին, ախորժակի կորուստ, թքարտադրություն և կաղություն։ Վարակված հոտերի մեծ մասը վերացվում են, ինչպես 2001թվականի դեպքը, երբ Մեծ Բրիտանիայում 10 միլլիոն կենդանիներ պետք է վերացվեին։
Այժմ Homeland Security Science and Technology Directorate’s high-containment Plum Island Animal Disease կենտրոնում տեղակայված Լոնգ կղզու գագաթին, գիտնականները արտադրել են մոլեկուլային պատվաստանյութ՝ այդ հիվանդության տեսակներից մեկի դեմ, որը; 1) չի օգտագործում կենդանի վիրուս՝ պատվաստանյութը պատրաստելու համար, 2) կարող է օգտագործվել տարբերակելու վարակվածը կենդանին ներարկվածից՝ օգտագործելով հասարակ ախտորոշիչ թեստեր։
«Սա ամենամեծ նորությունն է վերջին 50 տարիների ընթացքում կատարված դաբաղ հիվանդության հետազոտության մեջ», ասում է PIADC տնօրեն` դոկտոր Լարրի Բարրետը։ «Դա առաջին լիցենզավորված դաբաղի պատվաստանյութն է, որը կարող է պատրաստվել Միացյալ Նահանգների մեծ կղզում»։ Իսկզբանե դոկտոր Մարվին Գրուբմանի կողմից, PADC-ում, USDA գյուղատնտեսական հետազոտության կենտրոնում հայտնաբերված դաբաղ հիվանդության նոր պատվաստանյութը զարգացնելու և լիցենզավորելու համար պահանջվել է 7 տարի։
Դաբաղ հիվանդության վիրուսային կառուցվածքը ներառում է գենետիկական նյութ՝ շրջապատված կապսիդ կոչվող՝ սպիտակուցներով հագեցաց շերտով։ Նոր պատվաստանյութը առաջացնում է միայն վիրուսի շերտի մասնիկները՝ որոնք կազմում են դատարկ վիրուսային կապսիդները այլ ոչ թե վիրուսի ամբողջական գենոմը։ Այսպիսով, այն չունի վարակիչ վիրուսային նուկլեաթթուներ։ «Իրաիան վիրուսի նուկլեաթթունրերի բացակայությունը մեզ հնարավորություն է տալիս տարբերակել պատվաստված կենդանին վարակվածից», ասում է Գրուբմանը։ «Սա ծայրահեղ է, երբ պարզվում է, որ կենդանին զերծ է վարակից, FMD բռնկումից հետո։ Այժմ այլևս պարտադիր չի լինի վերացնել հոտի բոլոր անասուններին, երբ միայն մի քանիսն են վարակված։
Պատվաստանյութի զարգացումը թիմային ջանք էր, որը պահանջում էր նոր գիտական հայտնագործություններ՝ ճիշտ գործելու համար։ Դոկտոր՝ Ջոն Նեիլանը`PIADC-ում DHS նպատակային առաջադեմ զարգացման մասնաճյուղի ղեկավարը, մշակեց պատվաստանյութի դեմ մի իմունային արձագանք, որը հնարավոր դարձրեց հասնելու USDA լիցենզավորման պահանջող արդյունավետության մակարդակին։ Պատվաստանյութին տրվել է օգտագործման պայմանական լիցենզավորում՝ USDA Կենդանիների և բույսերի առողջության ստուգման ծառայության կենտրոնի կողմից։ Ըստ պայմանական լիցենզավորման, ապրանքը կարող է բաժանվեl եթե կլինի դրա անհրաժեշտությունը, ինչպես լիազորված է USDA- շրջանակներում ՝ Դաշտային Արտակարգ Իրավիճակների Կառավարման պաշտոնյաների կողմից։ APHIS-ը պայմանագիր է կնքել Antelope Valley Bios, Inc. կազմակերպության հետ, որը արտադրել էր պատվաստանյութը՝ GenVec-ի պայմանագրով։
«Մեր աշխատանքը դեռ ավարտված չէ»,- ասում է S&T-ի գյուղատնտեսության պաշտպանության ճյուղի ղեկավար Միշել Կոլբին։ «Այս պատվաստանյութը պաշտպանություն է դաբաղ հիվանդության տեսակներից միայն մեկի դեմ, այսպիսով, սա սառցաբեկորի մեծացման դեռ սկիզբն է։ DHS-ը ունի մի քանի պատվաստանյութեր՝ դաբաղ հիվանդության այլ տեսակների համար, որոնք պատրաստ են անցնելու լիցեզավորման»։

