05 Փտր 2021
Գործնական դասընթաց Արագածոտնի մարզում
05 Փտր 2021
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ
2021թ․ փետրվարի 5-ին 10 պտղաբույծ ֆերմերներ Տավուշի մարզից մասնակցեցին արքայանարնջի և կեռասի պատվաստմանը վերաբերող գործնական դասընթացին, որն իրականացվեց Կարին գյուղում՝ Armenian Tree Project բարեգործական հիմնադրամին պատկանող տնկարանում՝ հիմնադրամի արհեստավարժ աշխատողների կողմից։ Դասընթացը կազմակերպվել է ՔԱՐԴ հիմնադրամի կողմից իրականացվող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող՝ «Գյուղական տնտեսական զարգացում - նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի շրջանակներում, որի նպատակներից մեկն է բարձրորակ ծառայություններն ու ներդրանքները հասանելի դարձնել պտղաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություններին։