13 Փտր 2021
Դասընթաց գինի արտադրողների համար
2021թ․ Փետրվարի 13-ին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող՝ «Գյուղական տնտեսական զարգացում - նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի շրջանակներում ՀՀ-ում գործող 17 փոքր և միջին ծավալների գինի արտադրողների համար տեղի ունեցավ դասընթաց՝ «Խնձորակաթնաթթվային խմորման նպատակը և դրա ազդեցությունը բարձրորակ գինիների արտադրությունում»։ Դասընթացի ընթացքում արդատրողները ծանոթացան վերոնշյալ տեխնոլոգիայի կիրառության առավելությունները և ազդեցությունը գինու որակական, համային և հոտային հատկանիշների վրա։ Ծրագրի թիմը հավատացած է, որ նմանատիպ դասընթացները կենսական նշանակություն ունեն հատկապես փոքրածավալ արտադրողների համար, քանի որ որակյալ գինու արտադրության հիմքը ոլորտի զարգացման երաշխիքներից մեկն է։