08 Հլս 2021
Տուրիզմի զարգացման նախադրյալները
ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղական տնտեսական զարգացում. նոր տնտեսական հնարավորություններ» (RED-NEO) ծրագրի շրջանակներում վերջերս կազմակերպվեց եռօրյա այց, որի նպատակն էր առաջատար տուր օպերատորների ծանոթացումը ծրագրի շահառուների, վերջիններիս գործունեության և առաջարկվող ծառայությունների փաթեթների հետ։
ՀՀ երեք՝ Արարատի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված և գյուղատնտեսական զբոսաշրջության ու գինեգործության ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող մեր գործընկերները սիրով հյուրընկալեցին տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներին։ Վերջիններս հնարավորություն ստացան համատեղել հաճելին օգտակարի հետ՝ վայելելով հայկական արտադրության անուշաբույր գինիները, մեկ անգամ ևս հիանալով Հայաստանի գեղատեսիլ բնությամբ և այցելելով պատմական հուշարձաններ ու զբոսաշրջային օբյեկտներ։
Լիահույս ենք, որ հագեցած ու ուշագրավ այցը նախադրյալներ կստեղծի հետագա հարատև համագործակցության համար։