23 Հնվ 2013
Ուղտի պանիրը բարձրացնում է գյուղական Աֆրիկան
Chr. Hansen ընկերությունը նախաձեռնում է ուսումնասիրել CSR ծրագիրը՝ բացահայտելու, թե իչպես կարող է ուղտի պանիրը փոփոխություն մտցնել Քենիայում և Սոմալիում։
Քենիայում ամեն տարի արտադրված ուղտի կաթի գնահատված շուկայական արժեքը կլիներ տարեկան 37.5 միլիոն դոլլար, եթե ամբողջը վաճառվեր։ Համապատասխանաբար, շուկայական արժեքը Սոմալիում կլիներ տարեկան մոտավորապես 130 միլիոն դոլլար։
Հազարավոր ուղտապաններ Հյուսիսային Աֆրիկայի չորացած տարածաշրջաններում, որտեղ ամբողջ աշխարհում ուղտերի 2/3-ն է ապրում, կարող են օգուտ ստանալ այն ապրանքներից, որոնց շնորհիվ կարող են բարձրացնել իրենց անասունների օգտագործման արժեքը։
CHR. Hansen-ը և Քենիական Oleleshwa Enterprises ընկերությունը նախագծել են CSR ծրագիրը՝ քիչ քանակությամբ ուղտեր ունեցողների ապրելակերպի բարելավման համար։ Այս ծրագիրը կենտրոնացված է ուղտի պանրի արտադրության մասին հիմնական գիտելիքների զարգացման համար, հնարավորություն տալու գյուղական Քենիայում և Սոմալիում ուղտապաններին արտադրել պանիր՝, թե´ վաճառքի, և թե´ սեփական օգտագործման համար։
Ուղտի կաթը քիչ յուղայնություն ունի, հարուստ է կալցիումով և պրոտեինով։ Այն համեղ և ամուր պանրի աղբյուր է և պանիրն էլ իր հերթին համարվում է սննդարար կաթի պահպանման միջոց։ Այն «գաղտնի բաղդրամիջոցը», որը ուղտապաններին հնարավորություն կտա արդյունավետ կերպով վերափոխել իրենց ուղտի կաթը համեղ և երկարատև պահպանվող պանրի՝ նորարարական և ծածկված ֆերմենտային լուծում է Chr. Hansen-ի կողմից, որը կոչվում է FAR-M: Օգտագօրծելով FAR-M-ը, ֆերմենտացիայից արտադրված մեր ուղտի քիմոզինը, ուղտատերերը կարող են արտադրել համեղ ուղտի պանիր՝ կաթնաշոռի ամրությամբ և համեմատած ցուլի քիմոզինից պատրաստված պանրի, գերազանց արտադրողականությամբ», -բացատրում է արտադրանքի մենեջեր՝ Ռոլանդո Սալտինին՝ Chr. Hansen-ում ծրագրի ղեկավար։
«Եթե հաջողվի, այս ծրագիրը կարող է Հյուսիսային Արևելյան Աֆրիկայում հազարավոր գյուղական բնակիչներին բավարարել ապրուստի միջոցներով։ Բացի այդ, այս ծրագիրը կօգնի Chr. Hansen-ին ուղտի պանրի արդյունաբերական արտադրության մասին գիտելիքներ ավելացնել և հավանաբար Աֆրիկայում, Միջին Արևելքում և Ասիայում FAR-M-ի ապագա առևտրայնացման համար ճանապարհ կհարթի»,- ասում է Հենրտտե Օելլգաարդը՝ Chr. Hansen-ում CSR մենեջերը։
![](http://card.am/images/ann_jobs_small_img1.png)
![](http://card.am/images/ann_jobs_small_img2.png)