15 Ապր 2022
Հյուրընկալեցինք Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին
«Բոլորս վստահ և նպատակավորված պաշտպանելու ենք մեր հայրենիքը, այնտեղ արարելու ենք, իսկ ձեր օգնությամբ նորարարություններ ենք մտցնելու ոլորտում՝ ավելի շատ համախառն արտադրանք ստանալու և մեր բնակիչների ինքնաբավությունն ապահովելու նպատակով»։
Այսօր մեր գրասենյակում սիրով հյուընկալեցինք Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանին։
Պարոն Մուսայելյանը Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար նշանակվելուն պես որոշում է կայացրել այցելել հենց CARD հիմնադրամ՝ ծանոթանալու համար ոլորտում առկա նոր տեխնոլոգիաների և իրականացվող ծրագրերի հետ՝ համագործակցությունն էլ ավելի սերտացնելու նպատակով։
Այցի ընթացքում CARD խմբի ընկերությունների տնօրենները ներկայացրեցին իրենց գործունեությունը՝ պատրաստակամ լինելով համագործակցել և ստեղծված բարդ ու դժվար իրավիճակում նպաստել ԱՀ-ում ոլորտի զարգացմանը։ Ներկայացվեցին նաև հիմնադրամի և վերջինիս կողմից ստեղծված կազմակերպությունների կողմից իրականացված և ապագայում նախատեսվող սոցիալական պատասխանատվության ծրագրերը Արցախի Հանրապետությունում։