28 Փտր 2013
Երիդասարդ անասունների բարելավված խնամքը և կերակրումը՝ Black Ox կաթնամթերքի ֆերմայում
28-Փետրվար-2013
Black Ox կաթնամթերքի ֆերման տեղակայված է Երևանին մոտ գտնվող Բարձրաշեն գյուղում և պատկանում է Ղազարյան ընտանիքին։ Այն Հայաստանում ամենաառաջադեմ ֆերմաներից մեկն է։ Սկսելով մեկ կովից, մեկ հորթից և մեկ երինջից՝ ֆերման աստիճանաբար հասցրեց անասունների թիվը 78-ի, որոնց կեսը արհեստական սերմնավորումից ստացված Holstein ցեղատեսակի երինջներ էին։
2005-ին արհեստական սերմնավորման տեխնոլոգիան կիրառվեց ֆերմայում CARD-ի և Միացյալ Նահանգներում հիմնված World Wide Series (WWS) մասնագետների աջակցությամբ։ Արհեստական սերմնավորման և եղջյուրների կտրման վերաբերյալ ծրագրին մասնակցելուց հետո, սեփականատիրոջ տղան՝ Նորայր Ղազարյանը իր ֆերմայում կատարում է արհեստական սերմնավորում, Միացյալ Նահանգներից բերված սերմնահեղուկով։
Գենետիկորեն բարելավված անասուններ ունենալով՝ ֆերման արտադրում է տարեկան մինչև 6500 լիտր կաթ, մինչդեռ նախկինում այս թիվը հազիվ էր հասնում 3000 լիտրի։ Անասունների ավելի քան 70%-ը կթվում է «De Laval» ընկերության կթող մեքենաներով։
CARD-ի շարունակական աջակցությունն ու խորհրդատվությունը Նորայր Ղազարյանի զգալի բարելավումներ մտցրեց ֆերմայի կառավարման, կենդանիների, երիտասարդ անասունների խնամքի և առհասարակ սնուցման մեջ։ Տեղադվրվել են նոր ժամանակակից շինություններ հորթերի կերակրման հատուկ դույլերի հետ մեկտեղ՝ մաքուր ցեղատեսակի հորթերի համար, որոնք նույնպես կերակրվում են Trouw Nutrition-ի արտադրանքներով։
«Կովերի համար ընդարձակ կովանոցների կառուցումը և կերակուրի հավասարակշռված տրամադրման հարաբերությունը պարտադիր պայման է։ Անասունների համար նման բարենպաստ պայմանների դեպքում, հավանական է, որ մենք 15-25% կաթի եկամուտի աճ կգրանցենք», -ասաց Նորայր Ղազարյանը։
Լինելով կիսալքվաց շինություն՝ ֆերման այժմ դարձել է ցուցադրական ծրագիր, Ղազարյան ընտանիքի նվիրված և քրտնաջան աշխատանքի շնորհհիվ։