09 Դկտ 2022
Մամուլի ասուլիս «Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրի վերաբերյալ
Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ավստրիական զարգացման գործակալության և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի համատեղ մամուլի ասուլիսը ՀՀ-ում մեկնարկած «Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» համապետական ծրագրի վերաբերյալ։
Ասուլիսին մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, Ավստրիական զարգացման գործակալության, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման» կենտրոն (CARD) հիմնադրամի աջակցությամբ՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։