09 Ապր 2023
«ԿՀՀ համակարգը Ավստրիայում և Հայաստանում» աշխատաժողով
Ս/թ մարտի 30-ին տեղի ունեցավ «ԿՀՀ համակարգը Ավստրիայում և Հայաստանում» խորագրով աշխատաժողով։ Աշխատաժողովի հատուկ հյուրը և բանախոսն էր Ավստրիայի ԿՀՀ փորձագետ, միջազգային փորձագետ, «ԱգրարՄարկտ Ավստրիա» կազմակերպության ներկայացուցիչ Ռուդոլֆ Մոզերը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, ԱԳԶԿ (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը։
Աշխատաժողովի ընթացքում փորձագետը ներկայացրեց ԿՀՀ համակարգը Ավստրիայում, հանդես եկավ ՀՀ-ում բարեփոխումների և ԿՀՀ համակարգի ներդրման համար խթանների առաջարկներով։
* «ԿՀՀ համակարգը Ավստրիայում և Հայաստանում» աշխատաժողովը կազմակերպվել էր Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
**«ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում» ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրին ֆինանսական ու տեխնիկական աջակցություն է տրամադրում Ավստրիական զարգացման գործակալությունը՝ ԱԳԶԿ (CARD) հիմնադրամի միջոցով:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը աշխատաժողովի մասին՝