27 Հլս 2013
Մասնավոր անասնաբուժական ասոցացիայի սպառողների կոոպերատիվ տնտեսությունների հիմնադրումը
ADC-ի հովանավորած «Կենդանիների առողջության կառավարում՝ Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջաններում» ծրագրի շրջանակներում, Շիրակի և Լոռու մարզերում երկու մասնավոր անասնաբուժական ասոցացիայի սպառողների կոոպերատիվ տնտեսությունների հիմնադրամներ հաստատվեցին 2013 թվականի հուլիս ամսին՝ գյուղական Հայսատանում գյուղատնտեսական զարգացմանը նպաստելու համար։
Կոոպերատիվ տնտեսությունների հիմնադրման գաղափարը առաջացավ այն ժամանակ, երբ CARD-ը ՝ ACD-ի հովանավորած AH ծրագրի շրջանակներում, բաժանեց անասնաբուժական գործիքներ 30 մասնավոր անասնաբույժների` Լոռու և Շիրակի մարզերից, որն իր մեջ ներառում է հիմնական մուտքային մատակարարումը, որը հարկավոր է անասնաբույժներին իրենց աշխատանքը ճիշտ կատարելու համար։ «Heifer Project International Armenia»-ի հետ սերտ համագործակցության մեջ անասնաբույժներից մի քանիսը, ովքեր մատակարարում են արհեստական բեղնավորման ծառայություններ, ստացան գործիքների արկղ և ցուլի սառեցրած սերմնահեղուկ և արդեն իսկ կատարում են արհեստական բեղմնավորում նշված տարածաշրջաններում։
Ի վերջո, խմբերը միացան և կազմեցին այսպես կոչված կոոպերացիաները, որոնց նպատակն է անասնաբույժներին հնարավորություն տալ ձեռք բերելու ժամանակակից սարքավորումներն ու գործիքները՝ օժանդակելով կառավարության և այլ պետական մարմինների հետ հաղորդակցությունը։
Առաջին կոոպերատիվ հանդիպումները արդեն տեղի են ունեցել Ֆերմա և անասնաբուժական սպասարկման կենտրոններում, CARD-ի անասնաբուժության մասնագետ Լևոն Մովսիսյանի կողմից՝ թիրախային շրջաններում։ Մշակվեց կանոնադրություն և որոշվեց այն ամսական գումարի չափը՝ որը անդամ անասնաբույժները պետք է վճարեն՝ կոոպերատիվ կենտրոնի համար։