05 Մյս 2023
Առաջին անգամ ՀՀ-ում․ լազերային տպիչ սարք ականջապիտակների համար
Առաջին անգամ Հայաստանում:
Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ CARD հիմնադրամն առաջին անգամ ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի համար Հայաստան է ներկրել ականջապիտակների լազերային տպիչ սարք, որը հնարավորություն կտա արագ վերականգնել կորսված ականջապիտակները՝ կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը բարեհաջող իրականացնելու համար։
* «ԽԵԿ համարակում և հաշվառում» ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրին ֆինանսական ու տեխնիկական աջակցություն է տրամադրում Ավստրիական զարգացման գործակալությունը՝ ԱԳԶԿ (CARD) հիմնադրամի միջոցով: