09 Ապր 2024
Հանդիպում Ավստրիական զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ
Ս/թ ապրիլի 9-ին մեր գրասենյակում հյուրընկալեցինք Ավստրիական զարգացման գործակալության (Austrian Development Agency) Մոլդովայի, Վրաստանի ու Հայաստանի ծրագրերի ղեկավար Տոբիաս Օրիչնիգին և Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանին։
Հյուրերը մեր գրասենյակում հանդիպեցին կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրն իրականացնող թիմի հետ։ Հանդիպման ընթացքում նրանց ներկայացվեց ծրագրի ընթացքի մասին ամփոփ տեղեկատվություն՝ վերջինիս գրանցած արդյունքների , խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։ Քննարկվեցին նաև հետագա քայլերը, որոնք պետք է իրականացվեն ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ համագործակցության ընթացքում։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրին ֆինանսական և տեխնիկական աջակցություն է տրամադրում Ավստրիական զարգացման գործակալությունը (Austrian Development Agency)՝ CARD հիմնադրամի միջոցով։