![](http://card.am/image/images/ZyVZ7g61Z2PTFtzSb1WKVJ41DwfgCrn8S5uKmJnL.jpeg?h=300)
22 Ապր 2024
ՀԱԱՀ «Շիրակի գյուղատնտեսական քոլեջ» մասնաճյուղի ուսանողների ուսուցողական այցը
Օրերս CARD հիմնադրամի և Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանի անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի համագործակցությամբ կազմակերպվեց ՀԱԱՀ «Շիրակի գյուղատնտեսական քոլեջ» մասնաճյուղի ուսանողների երկօրյա ուսուցողական այցը Երևան։
Այցի նպատակն էր ծանոթանալ կենդանիների համարակալման և հաշվառման համակարգին, որի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան բարելավել իրենց տեսական և գործնական գիտելիքները ԿՀՀ գործընթացների վերաբերյալ։
Նրանք ճանաչողական հանդիպումներ ունեցան նաև CARD հիմնադրամի գրասենյակում, ՀԱԱՀ Անասնաբուժական գիտակրթական գերազանցության կենտրոնում, «ՍմարթԱգրո» ՓԲԸ-ի գրասենյակում։
Այցը կազմակերպվել էր ԽԵԿ համարակալման և հաշվառման ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Ծրագրին ֆինանսական և տեխնիկական աջակցություն է տրամադրում Ավստրիական զարգացման գործակալությունը (Austrian Development Agency)` CARD հիմնադրամի միջոցով։
![](http://card.am/images/ann_jobs_small_img1.png)
![](http://card.am/images/ann_jobs_small_img2.png)