
31 Հլս 2025
Հարգելի՛ գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ 24․07․2025թ․ «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշել է․
- Ս/թ օգոստոսի 1-ից Հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ իր ներկայացրած դիմումի համաձայն,
- Ս/թ օգոստոսի 1-ից Գագիկ Սարդարյանին նշանակել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ,
- Ս/թ օգոստոսի 1-ից Հիմնադրամի ծրագրերի ղեկավար Սոնա Թելունցին նշանակել Հիմնադրամի տնօրեն։
Ստորև կարող եք կարդալ Գագիկ Սարդարյանի նամակը՝ ուղղված Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին․
«Հարգելիներս,
Այս տարի լրացավ հիմնադրամի ստեղծման 20 տարին։
Այս երկու տասնամյակում, կից կառույցներ ստեղծելով և զարգացնելով, հիմնադրամը կարողացել է զգալի աջակցություն ցուցաբերել, ծառայություններ մատուցել տասնյակ հազարավոր պարեն արտադրողների, վերամշակողների, պետական մարմինների և միջազգային գործընկերների։
Այս տարի լրանում է նաև իմ՝ որպես հիմնադրամի տնօրենի, 20-ամյա գործունեությունը։ Եթե եղել են բացթողումներ կամ որոշումներ, որոնք ըստ ձեզ՝ լիարժեք չեն եղել կամ կարող էին ավելի լավը լինել, խնդրում եմ ներողամիտ եղեք։
Կարևորելով սերնդափոխության անհրաժեշտությունն ու դրա բնական լինելը, ինչպես բնության, այնպես էլ հասարակության կյանքում՝ ես կայացրել եմ որոշում դադարեցնել իմ գործունեությունը հիմնադրամի տնօրենի պաշտոնում ու դիմում եմ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին՝ հաշվի առնելու իմ խնդրանք դիմումը։
Հիմնադրամը կարիք ունի հասարակությանը, տեղական ու միջազգային կառույցներին ներկայանալու նոր ձևով, նոր ծրագրերով, նոր մոտեցումներով, նոր իմիջով, նոր կարգախոսով ու նոր տեսլականով։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ խորհրդի քննարկմանն եմ ներկայացնում Սոնա Թելունցի թեկնածությունը հիմնադրամի տնօրենի պաշտոնում աշխատելու համար։
Սոնային ճանաչում եմ ավելի քան 10 տարի։ Այս տարիների ընթացքում ականատես եմ եղել նրա մասնագիտական աճին․ իր վրա աշխատելով՝ Սոնան կարողացել է հետազոտող մասնագետից դառնալ բարդ ծրագրի ղեկավար Մեղրիի տարածաշրջանում ու այնուհետ նախագծերի տնօրենի պաշտոնում հիմնադրամը ներկայացնել միջազգային կառույցներին ու նրանց հետ համագործակցության կամուրջներ ստեղծել։
Սոնան ունի խորը պատկերացում ծրագրային պահանջների, գյուղական համայնքների կարիքների մասին և ունի դոնորների հետ աշխատելու զգալի փորձ և հմտություններ։ Մենք կիսել ենք ընդհանուր պատկերացումներ ագրարային ու գյուղի զարգացման հարցերի վերաբերյալ։
Նա շատ լավ է ընդունվում ֆերմերների, դոնորների ու կառավարող շրջանակների կողմից։ Վստահ եմ, որ Սոնայի թեկնածության հաստատմամբ՝ դուք նոր, ավելի առաջանցիկ զարգացման էջ կբացեք Հիմնադրամի համար։
Շնորհակալ եմ այս բոլոր տարիների վստահության ու աջակցության համար։ Հուսով եմ՝ արդարացրել եմ ձեր ակնկալիքները։
Հարգանքով,
Գագիկ»։
Սոնա Թելունցի կոնտակտային տվյալները՝
- Էլ․ փոստ՝ sona.telunts@card.am
- Աշխատանքային հեռախոսահամար՝ +374 60 440 550 (106)
- Բջջային հեռախոսահամար՝ +374 98 54 60 74
- Գրասենյակի հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Ազատության 1/21-40
- LinkedIn: linkedin.com/in/sona-telunts-pmp
Կից կարող եք տեսնել Սոնա Թելունցի ինքնակենսագրականը։

