24 Նոյ 2014
Արտաշավան համայնքում ֆերմայի և անասնաբուժական կենտրոնի բացումը
2014 Թվականի Նոյեմբերի 14-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցավ Արտաշավան համայնքում`Ֆերմայի և անասնաբուժական կենտրոնի (FVSC) բացման արարողությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության, «Գյուղատնտեսական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ» պետական գործակալության (APIU) և CARD Հիմնադրամի կողմից։
Կենտրոնի ստեղծումը հնարավոր դարձավ համաշխարհային բանկի միջոցներով` «Համայնքների Գյուղատնտեսության Ռեսուրսների Կառավարում և Մրցունակություն» (CARMAC) ծրագրի շրջանակներում։ Կենտրոնի հետագա կառավարումը նախատեսում է ստանձնել CARD Հիմնադարամը։
«Այս շինությունը ֆերմերների համար կծառայի, որպես խնդրի լուծման կենտրոն։ Սա Հայաստանում հաստատված արդեն 5-րդ կենտրոնն է, և գալիք 2 տարիների ընթացքում մենք կունենանք նմանատիպ կենտրոններ բոլոր մարզերում։ Կցանկանամ շնորհակալություն հայտնել Համաշխարհային Բանկին իր ֆինանսական աջակցության համար ՝CARMAC ծրագիրը 6 տարածաշրջաններում իրականացնելուն համար: Ծրագրի երկրորդ փուլը կընդգրկի ևս 2 տարածաշրջան, ինչը նշանակում է, որ այն կկազմի շուրջ 200 համայնք», ասաց ՀՀ Նախարար պարոն Սերգո Կարապետյանը։
Կենտրոնի հնարավորությունները կօգտագործվեն համայնքի անասնաբույժներին, ֆերմերներին և ագրոբիզնեսով զբաղվողներին տրամադրելու տեխնիկական և բիզնեսի հետ կապված աջակցություն՝ կենդանիների առողջության և անասնաբուծության խնդիրների վերաբերյալ։