02 Հլս 2015
Գինու ոլորտի զարգացման նախաձեռնությունները
Հայաստանը դարեր շարունակ հայտնի է եղել գինու արտադրությամբ։ Սովետի տարիներին՝ 1980-ական թվականներին, Հայաստանը տարեկան վերամշակել է ավելի քան երկու հարյուր հազար տոննա խաղող։ Արդյունաբերությունը մասնավորապես մասնագիտացված էր գինու, կոնյակի և շամպայնի պատրաստման մեջ։ Սովետական Միությունում արտադրված կոնյակի մոտ 25%-ը պատրաստված է եղել Հայաստանում։ 1990-ականների սկզբներին, Սովետական Միության փլուզումից հետո, արդյունաբերությունը՝, որպես ամբողջություն փլուզվեց և արտադրության ծավալները կտրուկ նվազեցին։ Գինու արդյունաբերությունը նույնպես կտրուկ անկում ապրեց։ 90-ականների վերջերին և 2000-ականների սկզբներին, ոլորտը դանդաղորեն սկսեց աճել։ Այնուամենայնիվ, ոլորտի հիմնական շարժառիթը կոնյակի արտադրությունն էր։ Վերջին տարիներին, գինու արտադրության ծավալները նույնպես սկսեցին կարգավորվել։ Երկրի տնտեսության մեջ ոլորտի կարևորությունը գիտակցելով՝ Հայաստանի կառավարությունը ներառել է գինեգործության ոլորտի բարելավումը, 2015-2025թթ. զարգացման ռազմավարության շրջանակներում։
Արձագանքելով Հայաստանում գինու ոլորտի զարգացման կարևորության հարցին, Ագրոբիզնեսի և Գյուղի Զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամը հայ գինեգործների համար կազմակերպեց սեմինար՝ «Վերահսկվող Խմորման Մեթոդները Գինեգործության մեջ» թեմայով, աշխարհում առաջատար բերքի արտադրության ընկերության՝ Chr. Hnasen, Denmark-ի հետ համատեղ։
Ավելի քան 11 գինեգործներ մասնակցեցին սեմինարին և հնարավորություն ունեցան ընգդրկվելու ակտիվ քննարկման մեջ՝ ճիշտ խմորման կարևորության վերաբերյալ, որը անհրաժեշտ է բարձրորակ գինի արտադրելու մեջ և շատ հաճախ տեղացի գինեգործները դրան քիչ են կարևորություն տալիս։ Խմորումը հիմնականում կառավարվում է ջերմաստիճանի միջոցով, որը վստահելի և կայուն միջոց չէ։ Այն հաճախ գինու մեջ առաջացնում է թերություններ։
Գինու փորձագետ Դեժան Ռիստովը Chr. Hansen ընկերությունից, ներկայացրեց ալկոհոլային և մալոլակտիկ խմորման ընթացքը գինեգործության մեջ՝ որպես խանգարված խմորման վտանգ, և այս փուլում կարող են ի հայտ գալ տարբեր տեսակի գինու արատներ։
Գինու արտադրության մեջ պրակտիկան և վերջնական արտադրանքի որակը բարելավվելու նպատակով՝ CARD-ի փորձագետ Արման Խոջոյանը և Chr. Hansen ընկերության գինեգործ Դեժան Ռիստովը այցելեցին մի շարք տեղական գինու գործարաններ և խորհրդակցեցին ճիշտ խմորման տեխնիկաների մասին, որը կնպաստի տեղական գինգործության հետագա հաջողությանը։