14 Հլս 2015
CARD-ը՝ Գյուղատնտեսական և գյուղական խորհրդատվական ծառայությունների Եվրոպական ֆորումի (EUFRAS) անդամ
2015 թվականի Հունիսի 17-ին, CARD հիմնադրամը պաշտոնապես ընդգրկվեց գյուղատնտեսական և գյուղական խորհրդատվական ծառայությունների Եվրոպական ֆորում (EUFRAS) կազմակերպության մեջ։
Որպես գյուղական խորհրդատվական կենտրոնների ցանց, EUFRAS-ը ծրագրված է՝ կարևոր դերակատարություն ունենալու` հատկապես Եվրոպական Միության հաստատությունների անդամների համար, գյուղատնտեսական քաղաքականության և գյուղի զարգացման ոլորտում։ EUFRAS-ի հետ, այժմ Եվրոպական մակարդակի կապ կա գյուղատնտեսական քաղաքականությանը և գյուղական խորդհրդատվական ծառայություններին վերաբերող հարցերի հետ։
Կազմակերպությունը բաց է ոչ միայն պետական և մասնավոր խորհրդատվական ծառայությունների համար այլ նաև այն հաստատությունների համար, որոնց աշխատանքը նպատակաուղղված է աջակցելու գյուղատնտեսական ընտանիքներին,կազմակերպություններին, տեղական խմբերին և այն անհատներին, ովքեր ընգրկված են գյուղատնտեսության կամ գյուղերի զարգացման մեջ և բարձրացնում է ընթացիկ և առաջացող հարցերը։ Հետագա մասնակիցները շատ ողջունելի են։
EUFRAS-ը ցանկանում է աջակցել խորհրդատվական ծառայություններին իր ուժերի չափով՝ խթանելու համար նորարությունները և գիտելիքի փոխանցումը գյուղական տարածքներում և գյուղատնտեսության մեջ։ Կոնֆերանսները, սեմինարներն ու միջոցառումները առաջարկում են հարթակ ամբողջ Եվրոպայում, նախատեսված խորհրդատվական ծառայությունների մեջ փոխանակման և համագործակցության համար։ EUFRAS-ի մեկ այլ կարևոր նպատակ է բարելավվել խորհրդատուների որակավորումը։