02 Փտր 2016
Դասընթացներ` նվիրված խոզերի ֆիզիոլոգիական և սննդային պահանջներին
2016թ.-ի փետրվարի 02-ից 04-ը «Ավստրայի Զարգացման Գործակալության ADA Կենդանիների Առողջության Կառավարում» ծրագրի շրջանակներում CARD հիմնադրամը Հայաստան էր հրավիրել Վրաստանի Nutrimax ընկերության փորձագետ Ռեվազ Լապաչիին:
Nutrimax-ը անասնակեր և կերային հավելումներ արտադրող ընկերություն է Վրաստանում, որն արդեն 7 տարի համագործակցում է Նիդերլանդների Trouw Nutrition ընկերության հետ: Nutrimax արտադրության խոզերի կերի (Pigmax) առաջին ներկրումը Հայաստան տեղի է ունեցել 2015թ.-ի նոյեմբերին: Քանի որ արդյունքները դրական էին, որոշվեց ուսուցողական դասընթացներ կազմակերպել հայ ֆերմերների համար:
Դասընթացները նվիրված էին խոզերի ֆիզիոլոգիական և սննդային պահանջներին: Այցելության ընթացքում նաև տեխնիկական աջակցություն տրամադրվեց Արարատի և Գեղարքունիքի մարզերի խոզաբուծությամբ զբաղվող ֆերմերներին:
CARD հիմանդրամի մասնագետների ուղեկցությամբ Ռեվազ Լապաչին այցելեց Արարատ մարզի Փոքր Վեդի համայնքի 3 փոքր և միջին ֆերմաներ, որոնք սերտորեն համագործակցում են Փոքր Վեդիի Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի (ԳԱՍԿ)-ի հետ: 3 ֆերմերներին էլ խորհրդատվություն տրամադրվեց պահվածքի և կերակրման տեխնոլոգիաների վերաբերյալ: Նմանատիպ դասընթացներ անցկացվեցին նաև Գեղարքունիքի մարզում՝ 24 ֆերմերների համար, ինչպես նաև CARD-ի գրասենյակում՝ 17 անասնաբույժների և ԳԱՍԿ-երի մենեջերների համար: Այցելությունների ընթացքում հիմնականում խորհրդատվություն էր տրամադրվում պահվածքի և կերակրման տեխնոլոգիաների վերաբերյալ:
Հայաստանում Nutrimax-ի կերերը դեռևս գտնվում են փորձարկման փուլում: Մինչ այժմ ներ է կրվել 3 անուն ապրանք, ևս 3-ը նախատեսվում է ներկրել շուտով: Պետք է նշել, որ Հայաստանը և Վրաստանը ունեն նմանատիպ խնդիրներ և հնարավորություններ, և 2 երկրներին էլ նշված ոլորտում անհրաժեշտ է մասնագիտական աջակցություն: