19 Ապր 2016
Իսրայելի դեսպանը այցելություն է կատարում CARD հիմնադրամի գրասենյակ
2016 թվականի ապրիլի 12-ին, CARD hիմնադրամի գրասենյակը հյուրընկալեց Հայաստանում Իսրայելի դեսպան՝ պարոն Շմուել Մեիրոմին։ Իր այցի ընթացքում, պարոն Մեիրոմիին ներկայացվեց ընկերության պատմությունը, հիմնական գործառույթները, ուղղություններն ու ձեռքբերումները։ Իր ողջույնի խոսքի ընթացքում, CARD Հիմնադրամի տնօրեն՝ պարոն Գագիկ Սարդարյանը ընդծեց մի շարք ծրագրերի միջոցով՝ Իսրայելի հետ բարձր մակարդակի վրա գտնվող համագործակցությունը: Պարոն Սարդարյանը նշեց մի քանի հատուկ դասընթացներ և դասաժամեր` կազմակերպված ընկերության աշխատակիցների և ֆերմերների համար։ Նա նաև խոսեց երկու Իսրայելցի փորձագետների կողմից վերջերս անցկացված Գյուղատնտեսական Քաղաքականության վերաբերյալ սեմինարի մասին ՝ բարձր գնահատելով ապագայում նման միջոցառումների կարևորությունը։ Պարոն Դեսպանը իսկապես տպավորված լինելով համագործակցության ինտենսիվությամբ ՝ իր պատրաստակամությունը հայտնեց քննարկել հետագա հնարավորություները։