02 Նոյ 2017
Նախարարը այցելեց Դարակերտ սպասարկման կենտրոն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Պարոն Իգնատի Առաքելյանը այցելություն կատարեց Արարատի մարզի Դարակերտ համայնքում գործող ջերմոցային սպասարկման կենտրոն, որը հիմնադրվել է 2014 թվականին, CARD Հիմնադրամի կողմից։
Մասնագիտացված լինելով ջերմոցների և այգեգործության ոլորտներում՝ կենտրոնի նպատակն է աջակցել այն ֆերմերներին, ովքեր օգնության և դասընթացներին մասնակցելու հասանելիության, խորհրդատվական ծառայությունների, մասնագիտացված հմտության, ինչպես նաև ներդրումների և ֆինանսների հասանելիության կարիք ունեն։ Կենտրոնը հագեցված է արդի լազերային լաբորատորիայի սարքավորումներով, որոնք նախատեսված են զարգացած հողի, ջրի և բույսի վերլուծությունը իրականացնելու համար։ Իսրաելի և Իտալիայի կողմից հաստատվել են երեք տարբեր ջերմոցներ, ցուցադրելու համար ժամանակակից ջերմոցային տնտեսության կառավարման մեթոդները, ինչպես նաև մշակման նոր գործիքներ, սարքավորումներ և պարագաներ։ Ցուցադրական ջերմոցները օգտագործվում են արդյունաբերության մեջ, բույսերի նոր սերմերի տեսակների, տեխնոլոգիաների և նորարարությունների փորձարկման համար։
Նախարարի այցի նպատակն էր ծանոթանալ կենտրոնի գործունեությանը, արդի մեթոդներին և ջերմոցային տնտեսության կառավարման ոլորտում կիրառվող նոր տեխնոլոգիաներին, ինչպես նաև ծանոթացում առաջնահերթ խնդիրների հետ, որոնց բախվում են համայնքի ֆերմերները։ Պարոն Առաքելյանը նշեց, որ Արարատյան դաշտավայրում կան շատ փոքր և միջին ֆերմաներ, որոնք իրենց զարգացման հեռանկարներում կարող են նախատեսել ջերմոցների հիմնումը։
Համայնքի առաջատար ֆերմերների հետ հանդիպման ընթացքում, պարոն Առաքելյանը արտահայտեց իր պատրաստակամությունը օգնելու նրանց, իրենց ապագա նախաձեռնություններում։ Բարձրացված հարցերը՝ ինչպիսիք են համապատասխան ենթակառուցվածքների հիմնումը՝ ներառյալ սառցարանի հարմարությունները, հավաքման կենտրոնները և այլն, հաշվի կառնվեն նախարարության հետագա առաքելության համար։