
Կորպորատիվ կառավարման նպատակն է երկարաժամկետ ներդրումների, ֆինանսական կայունության ու բիզնեսի միասնականության խթանման համար աջակցել վստահության, թափանցիկության և հաշվետվականության միջավայրի ստեղծմանը, դրանով իսկ նպաստելով արագ աճին և ավելի ներգրավված հասարակությանը:
Կորպորատիվ կառավարումը ներառում է ընկերության ղեկավարության, տնօրենների խորհրդի, բաժնետերերի և այլ շահառուների միջև ծագող հարաբերությունները: Կորպորատիվ կառավարումը որոշում է այն կառուցվածքները, որոնք թույլ են տալիս սահմանել ընկերության նպատակները, այդ նպատակներին հասնելու և գործունեության արդյունքները գնահատելու միջոցները:

CARD հիմնադրամը կարևորում է իր կորպորատիվ կառավարման համակարգի կատարելագործումը և դրա հետ կապում իր հեռահար կայուն զարգացումն ու ժամանակի մարտահրավերների հաղթահարումը:
Ընկերությունում կորպորատիվ քարտուղարի գործառույթը ձևավորվել է ավելի քան երկու տարի առաջ: Ընկերությունն ունի կորպորատիվ քարտուղարի կանոնակարգ, որը հաստատվել է տնօրենների խորհրդի կողմից:
Կորպորատիվ կառավարման ընթացակարգերի և հիմնահարցերի վերաբերյալ կորպորատիվ քարտուղարի մոտեցումներն ու կարծիքը լսելի են թե՛ տնօրենների խորհրդում, թե՛ բարձրագույն ղեկավարության մոտ: Ընկերությունը հետաքրքրված է կորպորատիվ քարտուղարի շարունակական զարգացմամբ:
