Հայ / Eng
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԾՐԱԳՐԵՐ
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԳՍԿ-ներ
  • ԿՍՊ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
  • Անասնաբուծություն
  • Կաթի և կաթնամթերքի արտադրությո...
  • Մսի արտադրություն
  • Պտուղ-բանջարեղեն
  • Գինի
  • Ջերմոցներ
  • Ոռոգում

Մսի Արտադրություն

ԱԳԶԿ-ի նախաձեռնությունները կենտրոնանում են տավարաբուծության, անասունների սպանդի և տրանսպորտային փոխադրման վրա, ներառելով ծառայությունների լայն տեսականի` գենետիկական հատկանիշների բարելավումից մինչև ուսուցողական դասընթացների կազմակերպում:

Տավարաբուծության բնագավառի զարգացմանն ուղղված ԱԳԶԿ-ի ծառայությունների համալիր փաթեթի շրջանակներում ներկայացվել են անասունների սպանդի արդի մեթոդներ, որոնք ուղղված են մսի որակի բարելավմանն ու ապահովությանը, իրականացվել են անասնաբուժական ստուգումներ, հոսքաջրերի մաքրման միջոցառումներ, գյուղատնտեսական կենդանիների ճիշտ կերակրման, խնամքի և պահվածքի թեմաներով դասընթացներ և այլ միջոցառումներ:

ԱԳԶԿ-ի նախաձեռնություններն ընդգրկում են մատակարարման ամբողջ շղթան` տավարաբուծությունից, գյուղատնտեսական կենդանիների պահվածքի (երեք կողմանի բացօթյա գոմերում) պայմաններից ու կենդանիների առողջությունից մինչև սպանդ, տրանսպորտային փոխադրում, վերամշակում, ապահով փաթեթավորում և մանրածախ վաճառքի խթանում: Մշակվել են նոր ապրանքներ, օրինակ` տավարի ջերկի, մսային արագ սննդի ուտեստներ` «սնեկ», և մինի-նրբերշիկներ): Սննդամթերքի ապահովության մասնագետները սերտորեն համագործակցել են մսամթերք վերամշակող ձեռնարկությունների հետ` արտադրության ընդլայնումը և սանիտարական պայմանների բարելավումն ապահովելու ուղղությամբ: Երևանի մսագործների/մսավաճառների համար կազմակերպված ԱԳԶԿ-ի դասընթացները նպատակաուղղված էին պատշաճ սանիտարական պայմանների պահպանմանը, մսի նախնական մշակման մեթոդներին: Մսամթերքի պահպանության բնագավառում սկսվում է ներդրվել արդի վակուումային փաթեթավորման տեխնոլոգիաները («Modified Atmosphere Packaging /MAP/), որոնք թույլ են տալիս երկարացնել մսամթերքի պահպանության ժամկետը` չկորցնելով կարևոր վիտամիններն ու սննդարար նյութերը: ԱԳԶԿ-ը կազմում է կատալոգներ և բրոշյուրներ իր առկա և պոտենցիալ հաճախորդների, ներմուծող ընկերությունների համար:

Մսի արտադրության բնագավառի զարգացմանն ուղղված ՔԱՐԴ-ի ծառայությունները ներառում են`

  • Տավարաբուծության, անասնապահության և սպանդի գործելակերպերի բարելավում
  • Պատշաճ սառնարանային փոխադրման շղթային կազմակերպում
  • Նոր ապրանքի/արտադրանքի մշակում
  • Մսի/մսամթերքի փաթեթավորում և իրացում
  • Սանիտարական և ապահովության նորմերի պատշաճ պահպանում
  • Արտադրանքի ապահովություն և ձեռնարկության կողմից սանիտարական նորմերի համապատասխանության ապահովում:
Armenia_highlights_April_June_2012_ENG_PDF.pdf

ԱՇԽԱՏԱՆՔ

USAID

THe Center for Agribusiness and Rural Developement hy

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

PUM Netherlands Senior Experts

Բաժանորդագրվել մեր տեղեկագրին

ՀՀ, Երևան, 0037, Ազատության պողոտա 1/21-40

Հեռախոս: +374 60 440 550

ֆաքս:+374 60 440 551

card@card.am

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԾՐԱԳՐԵՐ
  • ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
  • ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԳՍԿ-ներ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
  • Ուղղություններ
  • Ռեսուրս Կենտրոն
  • Հրատարակումներ

2005 - 2019 CARD.Բոլոր իրավունքները պաշտպանված են

Օժանդակող՝