Հայաստանում և Վրաստանում կաթնամթերքի ոլորտի զարգացմանն ուղղված վերջին տեխնիկական աջակցության ծրագիրը

ՕԺԱՆԴԱԿՈՂ՝

Հունիսի 30-ին հաջողությամբ ավարտվեց ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից ֆինանսավորվող վերջին տեխնիկական աջակցության ծրագիրը` ուղղված Հայաստանում և Վրաստանում կաթնամթերքի ոլորտի զարգացմանը։ Սա ընդգրկված 6-րդ նախագիծն էր, որի նպատակն էր հայ և վրացի ֆերմերների միջև փորձի փոխանակումն ու գիտելիքների բարելավումը։ Ինչպես նաև ստեղծել կապեր աշխարհի լավագույն ներդրանքի և սարքավորումների մատակարարների հետ։

Այս ծրագրերի շարքի իրականացումը վերսկսվեց 2017թ․ դեկտեմբեր ամսին, երբ CARD հիմնադրամին պատվիրված էր իրականացնել Հայաստանում կաթնամթերքի արժեշղթայի քարտեզագրումը և ոլորտի զարգացման խնդիրների բացահայտումը։ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության անձնակազմի բոլոր սպասելիքները բավարարող զեկույցը բացեց ճանապարհ դեպի 5 այլ ծրագրեր, ինչպես նաև ընդլայնեց ծրագրի շրջանակները Վրաստանում։ Կատարվող նախագծերը նպատակաուղղված էին՝ զարգացնելու ոլորտի զարգացման թերությունների վրա հիմնված բիզնես մեխանիզմները, որոնք կարող էին ստեղծել փոխշահավետ իրավիճակ արժեշղթայի դերակատարների միջև և բարելավել ոլորտը։ Այս ծրագրերի շրջանակներում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ՝ ներկայացնելու կաթի արտադրության նոր տեխնոլոգիաներն ու գոմի կառավարումը, ինչպես նաև աշխարհի լավագույն մատակարարներն ու իրենց ապրանքները. Alta Genetics, Agritom, Barenbrug և այլն։

Շահառու վրացի ֆերմերները նույնպես հնարավորություն ունեցան ուսուցողական այց կատարելու Հայաստան և տեսնելու ոլորտում առկա զարգացումներն ու խնդիրները։ Իրականացման ընթացքում դրական արձագանք ունեցանք երկու երկրներում ֆերմերների և անասնաբույժների երկխոսության կարևորության վերաբերյալ, քանի որ ոլորտի զարգացման բացերը բավականին նման են։ Ֆերմերներն ու անասնաբույժները օգտակար համարեցին ծանոթանալ նոր տեխնոլոգիաներին, հնարավորություն ունենալ շփվելու աշխարհի լավագույն ներկայացուցիչների հետ և բացահայտելու նոր հնարավորություններ։

Ոչ պակաս կարևոր է նշել այն փաստը, որ շնորհիվ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ֆինանսավորման՝ CARD-ը Հայաստանում փորձարկել է պլաստիկ գոմերը, որը մեծ առաջխաղացում է երկրում կովերի բարելավված հարմարավետութան համար  (որը  հիվանդությունների և կաթի ցածր արտադրողականության խոցելիության հիմնական պատճառներից մեկն է),  և բարձր պահանջարկ ունի հայ ֆերմերների մեջ։   

Մենք գնահատում ենք ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ ունեցած համագործակցությունը և հավատում ենք, որ մեր համատեղ ջանքերը կստեղծեն մի շարք առավելություններ՝ հատկապես Հայաստանի գյուղատնտեսության և կաթնամթերքի ոլորտում։