20 Նոյ 2019
Աշխատաժողով նվիրված՝ Հայաստանում ԿՀՀ ծրագրի ներդրմանը
2019թ․ նոյեմբերի 20-ին CARD հիմնադրամը Ավստրիական զարգացման գործակալության (ADA) ֆինանսավորմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աջակցությամբ իրականացրեց կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրմանը նվիրված աշխատաժողով Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում։ Աշխատաժողովին միջազգային փորձով կիսվեցին Ավստրիական «Ագրարմարկթ» կազմակերպության մասնագետ Ռուդոլֆ Մոսերը և Վրաստանի ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) մասնագետներ Դրագան Անգելովսկին և Միխայիլ Սոխադձեն2019թ․ նոյեմբերի 20-ին CARD հիմնադրամը Ավստրիական զարգացման գործակալության (ADA) ֆինանսավորմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աջակցությամբ իրականացրեց կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրմանը նվիրված աշխատաժողով Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում։ Աշխատաժողովին միջազգային փորձով կիսվեցին Ավստրիական «Ագրարմարկթ» կազմակերպության մասնագետ Ռուդոլֆ Մոսերը և Վրաստանի ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) մասնագետներ Դրագան Անգելովսկին և Միխայիլ Սոխադձեն:
Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծությունն ապահովում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքի ավելի քան 50%-ը: 2018թ. հանրապետությունում անասնաբուծությունից ստացվել է 477.9 մլրդ ՀՀ դրամի համախառն արտադրանք, որից ավելի քան 280 մլրդ ՀՀ դրամը ստացվել է տավարաբուծությունից, իսկ ոչխարաբուծությունից ստացվող հումքի և մթերքների արժեքը տատանվել է շուրջ 50 մլրդ ՀՀ դրամի սահմաններում, որով էլ պայմանավորված է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրման առաջնահերթությունը:
Հաշվի առնելով կենդանիների առողջության, սննդամթերքի անվտանգության, դրա որակի վերահսկման և ազգաբնակչությանը բարձորակ մթերք մատակարարելու խնդիրները՝ բոլոր ժամանակներում խիստ հրամայական է գյուղատնտեսական կենդանիների համատարած համարակալման, հաշվառման և կենտրոնացված տվյալների բազայի ձևավորումը: Այս համակարգի ներդրումը կարող է տարբեր խնդիրների լուծման, համակարգային թերությունների վերացման գործիք հանդիսանալ: Այն կարող է խիստ վերահսկողություն սահմանել հանրապետության այնպիսի կարևոր բնագավառներում, ինչպիսիք են զոոնոզ (մարդկանց և կենդանիների ընդհանուր հիվանդություններ) հիվանդությունների հայտնաբերումը և արձագանքումը, կենդանիների վերարտադրության և հետագծելիության, կենդանիների և կենդանական ծագման մթերքի սերտիֆիկացման և փաստաթղթավորման, կենդանիների և կենդանական ծագման մթերքի ներկրման և արտահանման գործընթացները:
Ակնկալվում է, որ ծրագիրը կնպաստի հետևյալ ռազմավարական նպատակների իրականացմանը․
- ագրարային բարեփոխումների խորացում,
- պարենային ապահովության մակարդակի բարձրացում, սննդամթերքի անվտանգության և հիմնական պարենային մթերքների ինքնաբավության նվազագույն մակարդակի ապահովում,
- տեղական արտադրության գյուղատնտեսական արտադրանքների մրցունակության բարձրացում, ըստ նպատակահարմարության, ներմուծվող պարենամթերքների փոխարինում և արտահանման ուղղվածություն ունեցող գյուղատնտեսության զարգացու,
- սննդամթերքի անվտանգության ապահովում,
- կենդանիների առողջության բարելավում,
- կենդանիների հետագծելիության (շարժի) ապահովում,
- օրգանական գյուղատնտեսության զարգացում,
- անասնաբուծության զարգացում,
- գյուղատնտեսական հումքի վերամշակում,
- գյուղատնտեսական ռիսկերի մեղմացում,
- ագրարային ոլորտի վարկավորման բարելավում,
- ագրարային ոլորտի գիտակրթական, խորհրդատվական համակարգի բարելավում,
- գյուղատնտեսական հաշվառման համակարգի բարելավում: