
19 Նոյ 2020
Գիտաարտադրական պրակտիկա
Ս.թ. նոյեմբերի 2-13 մեր բաժինը հյուրընկալել էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մագիստրանտներին՝ նրանց գիտաարտադրական պրակտիկան կազմակերպելու նպատակով:
Նշված ժամանակահատվածում Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանողները մասնակցել են Սննդամթերքի անվտանգության՝ Վտանգների վերլուծություն և հսկման կրիտիկական կետեր (HACCP) դասընթացներին և թեմատիկ քննարկումներին: Մագիստրանտները մասնակցել են նաև «Կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրի քննարկումներին և ծանոթացել են ընթացիկ գործընթացներին: Հանդիպումների ընթացքում քննարկվել և հավաքագրվել են ՀՀ-ում գյուղատնտեսության մեջ սննդամթերքի հետագծելիության ապահովման խնդիրները, իսկ կատարված աշխատանքը հեռանկարներներ են ստեղծել հետագա համագործակցության համար:

