13 Փտր 2021
Դասընթաց վերապատրաստում Գյումրիում
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող՝ «Գյուղական տնտեսական զարգացում - նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի շրջանակներում, փետրվարի 13-ին Գյումրիում մեկնարկեց խոտաբույսերի և դեղաբույսերի հավաքի, մշակման, չորացման ու համադրման տեխնոլոգիաներին ուղղված դասընթաց վերապատրաստումը։ Դասընթացին մասնակցեցին 3 թեյ արտադրողներ ՀՀ տարբեր մարզերից, ինչպես նաև մի շարք խոտաբույսի հավաքչությամբ զբաղվող անհատներ Շիրակի մարզից։ Դասընթացը բաղկացած է 4 փուլից և նպատակ ունի մասնակիցներին տալ խորացված գիտելիքներ խոտաբույսերի կայուն հավաքման, դրանց ճիշտ չորացման և շուկայի պահանջներին համապատասխան միքսերի պատրաստման վերաբերյալ։