24 Հնս 2021
ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
2021թ. հունիսի 24-ին, Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող` «Կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում իրականացվեց սեմինար` Կենդանիների համարակալման և հաշվառման, խելացի ֆերմաների, պահվածքի և խնամքի ինչպես նաև անասնապահության ժամանակակից տեխնոլոգիաների մասին։
ԿՀՀ ծրագրի մասնագետները ներկայացրեցին համակարգը՝ կարևորելով դրա դերը սննդամթերքի անվտանգության ապահովման և սննդով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման գործում։
Անասնաբույժների Ազգային Ասոցացիայի նախագահը խոսեց տավարաբուծության և կենդանիների բուծման ժամանակակից մեթոդների մասին։ Ներկայացրեց ՀՀ ներկրված տոհմային կենդանիների աշխատանքների կառավարումը ֆերմերային տնտեսություններում։
Ֆերմերներին ներկայացվեց նաև արդի տեխնոլոգիաներով կառուցվող խելացի ֆերմաների, կենդանիների առողջության և պատշաճ խնամքի կազմակերպման գործում՝ դրանց առավելությունների և կարևորության մասին։
Դասընթացի վերջում ֆերմերների և փորձագետների միջև տեղի ունեցավ երկխոսություն՝ հարց ու պատասխանի տեսքով, որի ընթացքում քննարկվեցին խելացի տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները համայնքում։ Ֆերմերներին տրամադրեցին սանիտարական կթի համար նախատեսված պարագաներ։
Ծրագիրը իրականացրել է է նաև փորձացուցադրական ծրագրեր չորս ֆերմաներում, ուղղված՝ կենդանիների պահվածքի և խնամքի պայմանների, արոտավայրերի ու կերարտադրության բարելավմանը, ինչպես նաև կթի առաջադեմ տեխնոլոգիաների ներդրմանը։
Ծրագիրը նախատեսում է շարունակական ուսուցումներ, կարողությունների բարելավման, իրազեկման միջոցառումներ իրականացնել համայնքներում ուղված ֆերմաների կառավարման էֆեկտիվության բարձրացմանը։ Շարունակել փորձացուցադրկան ծրագրերը որոնք նորագույն տեխնոլոգիաների կիրառման և տարածման հիմք կհանդիսանան նվազեցնելով գյուղատնտեսության մեջ ներգրավված կանաց և տղամարդկանց բեռը։