17 Հկտ 2022
ԱՄՆ գյուղդեպարտամենտի գործունեության 30-ամյակը Հայաստանում
2022 թվականին լրանում է ԱՄՆ գյուղդեպարտամենտի (USDA) գործունեության 30-ամյակը Հայաստանում, ինչի առթիվ 2022 թվականի հոկտեմբերի 10-16-ը «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը հյուրընկալեց ԱՄՆ գյուղդեպարտամենտի (USDA) գործադիր ղեկավարներին և տնօրեններին։ Հյուրերի ցանկում էին Թիմ Գրոսերը՝ USDA MAP ծրագրերի վաշինգտոնյան գրասենյակի ղեկավարը, Քրեյգ Ինֆանգերը՝ USDA MAP հայաստանյան ծրագրի տնօրենը, Ջեֆրի Էնգելսը՝ USDA MAP հայաստանյան ծրագրի վերջին տնօրենը և СARD-ի առաջին տնօրենը, Լորենս Բարբիերին՝ USDA FAS ծրագրերի հայաստանյան համակարգողը։
Հյուրերը մեկ շաբաթ անցկացրին մայրաքաղաքում և մարզերում։ Նրանք այցելեցին CARD-ի գրասենյակ՝ հանդիպելով հին գործընկերներին և ծանոթանալով CARD հիմնադրամի ու վերջինիս կողմից հիմնադրված ընկերությունների ներկա գործունեությանը։ Այնուհետ այցելեցին USDA-ի ծրագրերի շնորհիվ 1996–2005թթ․ հիմնադրված կազմակերպություններ, որոնք այժմ ձեռնարկատիրական հաջող գործունեություն են ծավալում։ USDA-ի շարունակական աջակցության շնորհիվ հիմնադրված գինեգործարաններն ու կաթնամթերքի արտադրամասերը, պտուղ-բանջարեղենի վերամշակման ձեռնարկություները այսօր մեծ հաջողություն վայելող կազմակերպություններ են, որոնք կայուն դիրքեր ունեն թե՛ տեղական, և թե՛ միջազգային շուկաներում։ Հյուրերն այցելեցին նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարան, իսկ նրանց այցի վերջին օրը կազմակերպվեց եզրափակիչ միջոցառում, որին ներկա էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ագրոբիզնեսի համայնքի ներկայացուցիչները։
Հյուրերը տպավորված էին այցով և հիացած այն ձեռքբերումներով, որոնք նրանք ականատես եղան Հայաստանում USDA-ի գործունեության մեկնարկից 30 տարի անց: Նրանք հեռացան՝ ոգևորված իրենց ներդրումների ու աշխատանքի արգասիքներով, և վստահ, որ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը զարգանում է կայուն և շարունակական տեմպով։