20 Փտր 2024
Այց Վրաստան ԿՀՀ ծրագրի շրջանակներում
Հաշվի առնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկը ուսումնասիրելու դեռևս 10 տարի առաջ Վրաստանի Հանրապետությունում մեկնարկված կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի փորձը` նախորդ տարվա դեկտեմբերի վերջին տեղի ունեցավ ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի հայաստանյան պատվիրության այցը Վրաստանի հանրապետություն՝ փորձի փոխանակման նպատակով։ Պատվիրակության կազմում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի, CARD հիմնադրամի, ԱՆԻ ՊԱՍ համակարգի ներկայացուցիչներ, շրջանային անասնաբույժ-համաճարակաբաններ։
Վրաստանում նրանց հյուրընկալեցին ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (FAO) ներկայացուցիչները, ովքեր այնտեղ իրականացնում են կենդանիների համարակալման և հետագծելիության համակարգի ներդրման համազգային ծրագիրը։
Այցի օրակարգում ընդգրկված էին հայկական պատվիրակության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ, այդ թվում՝ ԿՀՀ ծրագրի մոնիտորինգի համակարգը, բջջային հավելվածը, սպանդի ենթարկված կենդանիների դուրս գրումը և տեղաշարժի հաշվետվությունների ներմուծումը էլեկտրոնային համակարգ, սպանդանոցների աշխատանքը և դերը ծրագրի համար և այլն։
Այցի երկրորդ օրը պատվիրակությունն այցելել է ֆերմա և սպանդանոց՝ տեղում ծանոթանալու ԿՀՀ համակարգի աշխատանքներին։
Հայկական պատվիրակության Վրաստան փորձի փոխանակման այցի ընթացքում ձեռք բերված փորձը և տեղեկատվությունը կօգտագործվի Հայաստանում կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի կառուցվածքում արդեն գոյություն ունեցող ու ստեղծվելիք համակարգերը բարելավելու և ադապտացնելու համար։
*** ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրին ֆինանսական և տեխնիկական աջակցություն է տրամադրում Ավստրիական զարգացման գործակալությունը (Austrian Development Agency)՝ CARD հիմնադրամի միջոցով։