24 Դկտ 2025
ԿՀՀ ծրագրի արդյունքների վերջնական գնահատման ներկայացում
Ս/թ դեկտեմբերի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ տիկին Տաթևիկ Սարգսյանի և Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ տիկին Նորա Ալանակյանի գլխավորությամբ CARD հիմնադրամում տեղի ունեցավ Կենդանիների համարակալման և հաշվառման (ԿՀՀ) ծրագրի վերջնական արդյունքների գնահատման ներկայացումը։
Այն կարևոր գործիք է ինչպես ձեռքբերումներն ամփոփելու, այնպես էլ հետագա քայլերը առավել նպատակային պլանավորելու համար։
ԿՀՀ ծրագիրն ամբողջությամբ միտված է եղել աջակցելու ՀՀ կառավարության՝ մասնավորապես ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից համակարգվող կենդանիների համարակալման և հաշվառման համապետական ծրագրին՝ ապահովելու դրա շարունակականությունն ու կայունությունը։
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Ավստրիական զարգացման գործակալության Երևանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Վահե Սարգսյանը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, ՀՀ ԷՆ, ՀՀ ՍԱՏՄ, «Ամպերա» կազմակերպության, ՀԱԱՀ, CARD հիմնադրամի, ասոցիացիաների ներկայացուցիչներ։
Նշենք, որ օրերս Ավստրիական զարգացման գործակալության և CARD հիմնադրամի միջև ստորագրվել է նոր ծրագրի մեկնարկը, որը նախորդ ծրագրի տրամաբանական շարունակությունն է։
***Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրին ֆինանսական և տեխնիկական աջակցություն է տրամադրում Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA)` CARD հիմնադրամի միջոցով։