11 Սպտ 2017
Դր. Կոնստանտինոս Կուսենիդիսը կիսվում է իր փորձով
ADA-ի կողմից ֆինանսավորվող Կենդանիների առողջության կառավարում ծրագրի շրջանակներում CARD էր այցելել Topigs Norsvin Hellas ընկերության տեխնիկական խորհրդատու Դր. Կոնստանտինոս Կուսենիդիսը՝ փոխանցելու տեխնիկական գիտելիքներ խոզերի գենետիկական հատկանիշների բարելավման, գենետիկայի հավաքման ու բաշխման, արհեստական սերմնավորման, խոզերի ֆերմաների կառավարման բնագավառում: Պարոն Կուսենիդիսն այցելեց Խոզերի գենետիկական կենտրոն՝ գնահատելու Կենտրոնի գործունեության ողջ շղթան, ներառյալ գենետիկայի հավաքումը, սերմնահեղուկի տնօրինումն ու փաթեթավորումը: Սերտորեն աշխատելով CARD-ի Կենդանիների առողջության կառավարման ծրագրի թիմի հետ՝ նա պրակտիկ խորհուրդներ և առաջարկություններ ներկայացրեց ամենօրյա գործընթանցերի բարելավման և վերջերս Topigs Norsvin Hellas ընկերությունից ներկրված վարազների պատշաճ տնօրինման վերաբերյալ:
Հայ անասնաբույժներն ու ֆերմերները հնարավորություն ունեցան մասնակցելու բավականին ուսանելի դասընթացի՝ Խոզաբուծության զարգացման բնագավառում, որը մատուցվեց պարոն Կուսենիդիսի կողմից: Չնայած ժամանակային սահմանափակումների, փորձագետը կարողացավ կիսվել իր փորձով և գիտելիքներով, խթանելով ակտիվ երկխոսություն և հետաքրքիր քննարկումներ: «Հանդիսանալով խոզերի գենետիկայով զբաղվող առավել առաջատար ընկերությունը շուկայում, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում գիտելիքների և տեխնիկական օժանդակության վրա, օգնելով արտադրողներին ստանալ լավագույնը կենդանիներից», նշեց պարոն Կուսենիդիսը: