Սպտ
18
Հայաստանում այսուհետ կենդանիները հնարավորություն կունենան ապրելու ԽԵԼԱՑԻ ֆերմերային պայմաններում, որը կապահովվի կենդանիների բարեկեցությունն ու առողջությունը՝ ֆերմերներին հնարավորություն տալով արտադրել ավելի արդյունավետ, անվտանգ և շահավետ։ Առաջին Խելացի ֆերման Հայաստանում հաստատվել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում, Ավստրիական զարգացման գործակալության օժանդակությամբ։ Այն այլ ֆերմերների համար կծառայի օրինակ՝ հետևելու և գյուղատնտեսության ոլորտում աստիճանաբար անցում կատարելու դեպի նորարարական լուծումներ։