Փտր 02

Համագործակցության նոր եզրեր Գյուղատնտեսության նախարարության հետ

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և CARD հիմնադրամի միջև տարիներ ի վեր հաստատված համագործակցությունը նոր զարգացում կապրի կողմերի միջև փոխըմբռնման հերթական հուշագրով։ Փետրվարի 8-ին ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ու CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր` ուղղված «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվաստումների աշխատանքների որակի բարձրացմանը, մատուցվող ծառայությունների բարելավմանն ու անասնապահությամբ զբաղվող տնտեսությունների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ 

ՆԵՐԲԵՌՆՈՒՄ

Ապր 04

Աջարիայի պատվիրակության այցը

Սիրով հյուրընկալեցինք Աջարիայի մեր գործընկերներին: 

ՆԵՐԲԵՌՆՈՒՄ

Մյս 08

Առաջին ԳՍԿ-ն Վայոց Ձորում

«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հետ համագործակցությամբ, ՀՀ բնապահպանության նախարարության անմիջական մասնակցությամբ և Գերմանիայի դաշնային հանրապետության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հարավային Կովկասի (Հայաստան) էկոլոգիական միջանցքներում կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելների ստեղծում» ծրագրի շրջանակներում Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում հիմնել է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն (ԳԱՍԿ):

ՆԵՐԲԵՌՆՈՒՄ

Հլս 06

Հոլանդական փորձը Հայաստանում /Երջանիկ երկրի տեսլականը

Ավստրիայի զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Կենդանիների առողջության կառավարում» ծրագրի շրջանակներում CARD հիմնադրամը հյուրընկալել էր «Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի» նախկին նախագահ Տժերտ Ջորնանին և «Եվրոպայի անասնաբույժների ֆեդերացիայի» քարտուղար Յան Վարտենին:

Ճանաչողական այցով CARD հիմնադրամ էր այցելել ՀՀ-ում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էլյահու Յերուշալմին: 

ՆԵՐԲԵՌՆՈՒՄ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Vocational Training for Farmer...

01.08.2022