Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն> հիմնադրամի Ագրոբիզնեսի և մարքեթինգի բաժինը տրամադրում է ինտեգրված տեխնիկական և մարքեթինգային համալիր ծառայություններ, որոնք նպատակաուղղված են առկա ագրոբիզնեսների զարգացմանն ու նորերի ստեղծմանը` նպաստելով նրանց կայուն գործունեությանը և ներքին ու արտաքին շուկաներում մրցունակության զարգացմանը: Առաջարկվող ծառայությունները (առանց սահմանափակման) ներառում են` բիզնեսի զարգացում, շուկայի զարգացում, շուկայի հետազոտության ծրագրեր, աջակցություն տեղական և արտահանման շուկաներում արտադրանքի վաճառքին:
Շուկայի հետազոտություն, իրագործելիության (տնտեսական հիմնավորվածության) ուսումնասիրություն և հետազոտություն
ԱԳԶԿ Հիմնադրամի Ագրոբիզնեսի և մարքեթինգի բաժինը`
- Իրականացնում է շուկայի հետազոտություններ և կազմում է արդյունքների մասին հաշվետվություններ, իրականացնում է Հայաստանի տեղական շուկայում տվյալ ապրանքային շուկայի, ինչպես նաև պարենային հատվածների արտաքին շուկաների վերլուծություններ.
- Տրամադրում է արտաքին շուկաների մասին տեղեկություններ տեղական արտադրողներին և արտահանող կազմակերպություններին, ինչպես նաև աջակցում է նրանց մասնակցությանը տոնավաճառներում, ցուցահանդեսներում, գնորդ-վաճառող հանդիպումներում և այլ միջոցառումներում, որոնք նպաստում են արտադրանքի արտահանմանը և (կամ) համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը.
- Կազմակերպում և իրականացնում է խթանման և գովազդային արշավներ ագրոբիզնեսների համար.
- Տրամադրում է տեղեկություններ միջազգային ընկերություններին Հայաստանում արտադրվող պարենային ապրանքների և համապատասխան տեղական ընկերությունների հետ կապ հաստատելու հնարավորությունների մասին:
Արտադրանքի զարգացում
- Արտադրանքի մշակում և զարգացում
- Նոր արտադրանքի/ապրանքի մշակում և զարգացում
- Արտադրանքի էվոլյուցիա
- Արտադրական գծի դիվերսիֆիկացիա և առկա արտադրատեսակների ընդլայնում` շուկայի պահանջարկի և առկա տեխնոլոգիաների հիման վրա
- Աջակցություն ապրանքի փաթեթավորման և դիզայնի ոլորտներում
- Պարենային ապրանքների նոր կամ արդիականացված փաթեթավորման դիզայն` թիրախային շուկայի պահանջներին համապատասխան
- Փաթեթավորման նոր լուծումների, նյութերի և սարքավորումների ներկայացում
Արտադրանքի խթանում և շուկայի զարգացում
- Հայաստան այցելող առևտրային առաքելություններ. ստեղծել հանդիպման հարթակ, որտեղ պոտենցիալ ներմուծողները կարող են հանդիպել պարենային ապրանքներ արտադրող հայաստանյան կազմակերպությունների հետ. կազմակերպել առաքելությունների այցելությունները վերամշակող ձեռնարկություններ
- Արտագնա առևտրային առաքելություններ. զարգացնել նոր շուկաներ բարձրարժեք, պահանջարկ վայելող արտահանվող ապրանքների համար և ներկայացնել նոր ապրանքներն առկա շուկաներում
- Արտադրանքի մանրածախ վաճառքի խթանում. կազմակերպել սպառողների իրազեկման միջոցառումներ` տեղական ապրանքների նկատմամբ մանրածախ մակարդակներով ներքին և արտաքին պահանջարկը խթանելու նպատակով
- Գովազդային նյութերի մշակում բազմազան լրատվամիջոցների միջոցով` օրինակ ինտերնետ, «Armenian Food» կայք և այլն
- ՔԱՐԴ-ը կապեր է հաստատում տարբեր երկրների արտահանողների և գնորդների միջև:
- Աջակցություն արտահանմանը
- Տեղական և միջազգային փորձագետների աջակցությամբ բարձրարժեք, ավելացած արժեքով ապրանքների մշակում
- Վաճառող-բաշխող կապերի հաստատում
- Տեղեկությունների հավաքում և վերլուծություն, տոնավաճառների և ցուցահանդեսների կազմակերպում
- Տեղական և միջազգային ցուցահանդեսներ
Պարենային ապրանքների (գյուղատնտեսական մթերքների) տոնավաճառներ և այլ իրադարձություններ: