Սննդի ապահովության համակարգի զարգացման տեխնիկական աջակցության ծրագիր
Ծրագրի ամփոփ նկարագիր. 2006 թվականից ՔԱՐԴ հիմնադրամն իրականացնում է Հայաստանի սննդի անվտանգության համակարգի զարգացմանն ուղղված տեխնիկական աջակցության ծրագիր, որը ֆինանսավորվում է ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի կողմից: Ծրագրի շրջանակներում տրամադվող տեխնիկական աջակցությունը Լուիզիանայի նահանգային համալսարանի և դրա ԱՄՆ գործընկերների, Հարավային համալսարանի և դրա Ուկրաինայի գործընկերների, Սննդի ապահովության և որակի միջազգային ինստիտուտի (IIFSQ) և ՔԱՐԴ հիմնադրամի համագործակցային ջանքերի արդյունք է: Ծրագրի ընդհանուր նպատակն է ստեղծել Հայաստանի սննդի ապահովության արդյունավետ ծրագիր/, որը պարենամթերքի նկատմամբ տեղական, տարածաշրջանային և արտահանման պահանջարկի մեծացման միջոցով կսատարի երկրի տնտեսությանը և կապահովի պարենամթերքի հուսալի ու ապահով մատակարարումը բնակչությանը:
Խնդիրներ. Վերոնշյալ նպատակի իրագործման համար սահմանվել են երեք խնդիրներ`
Խնդիր 1. Սննդի անվտանգության ՀՀ իրավական դաշտի ներդաշնակեցում/համապատասխանեցում միջազգային պահանջներին (Կոդեքս Ալիմենտարիուս, ԱՄՆ, ԵՄ և այլն)
Խնդիր 2. Գիտության նվաճումների վրա հիմնված սննդի ապահովության իրազեկման ծրագրերի հզորացում
Խնդիր 3. Տեխնիկական աջակցության տրամադրում ՀՀ կառավարությանը և ոլորտի մասնակիցների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպում
Աշխատակազմ. Ծրագրի շրջանակներում ՔԱՐԴ հիմնադրամի սննդի ապահովության հինգ մասնագետները և ծրագրի ղեկավարը վերապատրաստվեցին և ծանոթացան ոլորտի լավագույն փորձին: Այժմ, նրանք կիրառում են ձեռքբերված գիտելիքներն ու փորձը Հայաստանի գյուղատնտեսության հատվածում: Ծրագրի հաջողության գրավականը ՔԱՐԴ-ի կողմից նախկինում իրականացված ծրագրերից կուտակված փորձն է, որի հիմքում ընկած է բարձր որակավորում ունեցող միջազգային խորհրդատուների և տեղական մասնագետների փորձառնությունների համատեղումը: Արդեն յոթ տարի շարունակ Լուիզիանայի նահանգային համալսարանի և դրա հետ համագործակցող կազմակերպությունների ավելի քան 25 մասնագետներ` իրենց հայ գործընկերների հետ միասին, տրամադրում են կարողությունների հզորացմանն ուղղված տեխնիկական և խորհրդատվական աջակցություն ՔԱՐԴ-ին և դրա հաճախորդներին:
Համագործակցության արդյունքում ՔԱՐԴ-ի սննդի ապահովության թիմը ստորև նշված հաստատությունների կողմից հավաստագրվել է որպես հետևյալ դասընթացները տրամադրելու իրավասություն ունեցող կառույց`
- ServSafe Instructor and Registered Proctor (ՍերվՍեյֆ դասավանդող և գրանցված հավատարմատար)` Ռեստորանների ազգային ասոցիացիայի Կրթական հիմնադրամ, ԱՄՆ
- Seafood HACCP Supervisory Instructor (Ծովամթերքի ՎՎՀԿԿ առաջատար դասավանդող)` Ծովամթերքի ՎՎՀԿԿ ուսուցման և կրթության ազգային ալյանս
- ՎՎՀԿԿ ներածական դասընթացների առաջատար դասավանդող` ՎՎՀԿԿ միջազգային ալյանս (International HACCP Alliance)
- «Տեխնոլոգիական գործընթացների հսկողության կատարելագործման դպրոց» (BPCS) դասընթաց պահածոների գործարանի համար
- ԱՄՆ Պարենի և դեղորայքի վարչություն (FDA/ՊՎԴ)
Բացի այդ, ՔԱՐԴ-ը հանդիսանում է Պարենային ապրանքների լոգիստիկայի համաշխարհային կազմակերպության/«Գլոբալ Քոլդ Չեյն Ալյանս»-ի անդամ (World Food Logistic Organization/Global Cold Chain Alliance):
Շահագրգիռ կողմեր. Ներկայում ՔԱՐԴ հիմնադրամն իրականացնում է սննդի ապահովության ծրագրեր պետական գործակալությունների և մասնավոր հատվածի կազմակերպությունների համար` դասընթացավարների կարողությունների կայուն հիմունքներով հզորացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքի զարգացման միջոցով: Հիմնական շահագրգիռ խմբերը ներառում են` ֆերմերներ, վերամշակող ձեռնարկություններ (մսամթերք, կաթնամթերք, պահածոներ, միրգ, բանջարեղեն և ծովամթերք վերամշակող ձեռնարկություններ), հասարակական սննդի սպասարկման հաստատություններ (հյուրանոցներ, ռեստորաններ, մանրածախ խանութներ և այլն), սննդի ապահովության ոլորտում պատասխանատու պետական պաշտոնյաներ, ինչպես նաև սպառողներ:
Ուսուցողական ծրագրեր. Ծրագրի միջոցով Հայաստանի սննդի արդյունաբերության ոլորտի մասնակիցների համար կազմակերպվում են ուսուցողական դասընթացներ հետևյալ թեմաներով` սննդի ապահովության հիմնարար և էական բաղադրիչներ, սննդի ապահովություն միջազգայնորեն ընդունված կանոնակարգեր և պահանջներ: Մասնակիցները կիրառում են ձեռքբերված գիտելիքները վերամշակող ձեռնարկություններում ՎՎՀԿԿ համակարգեր մշակելու, սննդի ապահովության իրավական դաշտում ՀՀ կառավարության բարեփոխումներին և նոր կանոնակարգերի կիրարկմանն աջակցելու, ինչպես նաև տեղական սպառողների շրջանում սննդի ապահովության իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով: Այս պահի դրությամբ սննդի ապահովության պահանջների թեմայով վերապատրաստվել են ավելի քան 5000 շահառուներ, անց են կացվել սեմինար-հանդիպումներ Հայաստանի սննդի ապահովության դասընթացավարների կոալիցիայի ստեղծման համար:
Դասընթացների թեմաները (առանց սահմանափակման) ներառում են`
- Ճիշտ արտադրության պրակտիկա և սանիտարիայի հիմունքներ
- «Կոդեքս Ալիմենտարիուս» պահանջների իրականացում
- «Վտանգների վերլուծություն և հսկման կրիտիկական կետեր» (ՎՎՀԿԿ/ HACCP) համակարգի մշակում և ներդրում սննդի արդյունաբերությալ ոլորտում
- Ծովամթերքի/ ՎՎՀԿԿ համակարգի մշակում և ներդրում
- «Ա» կարգի պաստերիզացված կաթի կանոնակարգ
- «ՍերվՍեյֆ» դասընթացներ սննդի սպասարկման հաստատությունների համար

- Ներքին աուդիտ
- Մանրէաբանական հետազոտության նոր մեթոդներ
- Սառնարանային տնտեսության կառավարում
- Սննդի ապահովություն` ֆերմերային տնտեսությունների մակարդակով
- Սննդի ապահովության իրազեկման դասընթացներ դպրոցահասակ երեխաների համար, ինչպես նաև սպառողների իրազեկման այլ միջոցառումներ:
Խորհրդակցական ծառայություններ
Խորհրդատվական/խորհրդակցական ծառայությունները ներառում են հետևյալ ուղղությունները`
- Խորհրդակցություններ ՀՀ կառավարության հետ սննդի ապահովության գործող կանոնակարգերի վերանայման և նոր ենթաօրենսդրական ակտերի մշակման շուրջ` միջազգային (ԱՄՆ և ԵՄ) օրենքներին և կանոնակարգերին դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով.
- Աջակցություն ՀՀ կառավարությանը և սննդի արդյունաբերության բնագավառի մասնակիցներին` արտահանմանն աջակցելու նպատակով ՊՎԴ-ի, ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի, ԵՄ-ի և պարենային ոլորտը կարգավորող տարածաշրջանային գործակալությունների հետ կապ հաստատելու գործում.
- Խորհրդակցություններ սննդի արդյունաբերության բնագավառի ներկայացուցիչների հետ` սննդի ապահովության կառավարման այնպիսի համակարգերի մշակման և ներդրման համար ինչպիսիք են` ՎՎՀԿԿ/HACCP, ԻՍՕ/ISO 22000 (սննդամթերքի անվտանգության կառավարման միջազգային ստանդարտ), FSSC22000 (սննդի անվտանգության համակարգի սերտիֆիկացում), SQF (Ապահով որակյալ սնունդ), BRC, և GFSI (Սննդի գլոբալ անվտանգության նախաձեռնություն).
- Խորհրդակցություններ սննդի արդյունաբերության բնագավառի ներկայացուցիչների համար` սննդի ապահովության և սանիտարիայի պայմանների բարելավման նպատակով.
- ՎՎՀԿԿ համակարգի աուդիտ երրորդ կողմի կողմից.
- Պահածոյացման գործընթացի ստեղծում և կազմակերպության գրանցում ՊԴՎ-ի համակարգում
- Պահածոյացված սննդի արտադրողների աուդիտ` ՊՎԴ-ի պահանջների համաձայն.
- Խորհրդակցություններ սառնարանային տնտեսությունների կառավարման ոլորտում.
- Սանիտարական պայմանների բարելավման ծրագրերի մշակում ֆերմերային տնտեսությունների, կաթի ֆերմաների, կաթի մթերման կայանների և սպանդանոցների համար:
ՔԱՐԴ-ի սննդի ապահովություն ծրագրի նպատակն է լրացնել և համալրել Հայաստանում սննդի ապահովության այլ նախաձեռնությունները, այնպես որ արդյունքները լինել կայուն և համընդհանուր: