Կաթի և կաթնամթերքի արտադրություն
Հայաստանն արտադրում էր նախկին Խորհրդային Միությունում արտադրվող կապույտ և դեղին պանրի տեսակների մեծ մասը, սակայն, 1988թ. երկրաշարժից և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո պանրի արտադրության ծավալն անկում ապրեց` հասնելով 3-5%-ի. փակվեցին պանրի բոլոր խոշոր գործարանները:
ԱՄՆ գյուղդեպարտամենտի Մարկետինգի աջակցության ծրագիրը (ԱՄՆ ԳԴ ՄԱԾ) և վերջինիս իրավահաջորդ ԱԳԶԿ հիմնադրամը միշտ եղել են Հանրապետությունում այծաբուծության ոլորտի վերականգնման քարոզարշավի և նախաձեռնությունների առաջատար գծում` որպես վերջնարդյունք ակնկալելով բարելավել ֆերմերների կենսամակարդակը և նպաստել վերամշակող ձեռնարկությունների եկամուտների աճին: Արձանագրելով կաթի արտադրության զգալի աճ, գյուղատնտեսական կենդանիների գենետիկական հատկանիշների բարելավում և Հայաստանում պանրի նոր տեսակների արտադրության խթանում` կաթի և կաթնամթերքի արտադրության բնագավառը Հայաստանում հիրավի վերականգնվում է: Այսօր, Հանրապետությունում արտադրվող պանիրներն արտահանվում են Ռուսաստանի Դաշնություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Կաթի և կաթնամթերքի բնագավառում ԱԳԶԿ-ի միջամտությունների արդյունքում արձանագրված խոշոր նվաճումները
- Կաթի արտադրության և իրացման առաջին սպառողական կոոպերատիվների ստեղծում
- Նոր արտադրական գծերի հետազոտություն և մշակում
- Հայաստանում կաթի առաջին անալիզատորների և պաստերիզատորների տեղադրում
- Վարպետ պանրագործների դպրոցի հիմնում
- Այծի պանրի արտադրության բնագավառի ստեղծում
- Հետխորհրդային շրջանում պանրի առաջին արտահանման կազմակերպում ՌԴ և ԱՄՆ
ՔԱՐԴ-ի աշխատակազմն աշխատում է կաթնամթերքի իրացման շղթայի յուրաքանչյուր օղակում` կովի, այծի և ոչխարի պանիրների արտադրությանն աջակցելու նպատակով:
Հայաստանի պանրագործության զարգացման ոլորտում ԱՄՆ ԳԴ-ՄԱԾ-ի և ՔԱՐԴ-ի ներգրավվածությունը
Պանրի տեսակներ (կովի կաթից) |
Պանիրներ (այծի կաթից) |
Պանիրներ (ոչխարի կաթից) |
|||
«Emmental» | «Ձոր» ֆետա տեսակի պանիր | «Pemaggio» Ֆետա տեսակի | |||
Կապույտ պանիր (Mastarablue) | Ալպյան ֆետա տեսակի պանիր ձեթի մեջ | «Ազատ» կապույտ պանիր | |||
«Edam» | «Եղեգնաձոր» հորած պանիր | «Kateh» քսվող կապույտ պանիր | |||
Կամամբեր | «Shevre Lactic» տեսակի պանիր | ||||
«Havarti» | «Թոմմի» թոմ տեսակի | ||||
«Colby» | Պանիր «Գլադձոր» (այծի և կովի կաթի խառնուրդ) | ||||
Մոցարելլա | |||||
Մասկարպոնե | |||||
«Տաշիր» գաուդա տեսակի | |||||
«Վարդենիս»` «Tom» տեսակի | |||||
Լոռի | |||||
Չանախ | |||||
Սուլուգունի | |||||
Արմտերմանի | |||||
Ծխեցրած սուլուգունի | |||||
Ռիկոտտա | |||||
Չեդեր |
ԱՄՆ ԳԴ ՄԱԶ-ը և ՔԱՐԴ-ը նպաստել են այծի պանիրների արտադրության զարգացմանը` արոտավայրերից մինչև շուկայատեղի: Այծերի տեղական ցեղատեսակներն ունեին ցածր կաթնատվություն և կաթի ավելի վատ որակ` այլ ցեղատեսակների համեմատությամբ, այդուհանդերձ, բնագավառը ճանաչվեց որպես զարգացման ներուժ ունեցող ոլորտ: Տեղական այծերի և ներմուծված ցեղատեսակների տրամախաչման արդյունքում միավորվեցին տեղական ցեղատեսակների հիվանդությունների հանդեպ դիմադրողականության և ներմուծված ցեղատեսակների ավելի բարձր կաթնատվության հատկանիշները` ստեղծելով հաջող հիբրիդներ (խառնածիններ) ՔԱՐԴ-ի կողմից ֆինանսավորվող ԱՐԻԴ այծաբուծական կենտրոնում: Բուծման նորարար ծրագրի շնորհիվ տեղական այծերը, որոնք նախկինում բուծվում էին միայն բրդի համար, այժմ տալիս են կաթ, որից պատրաստվում են այծի բազմատեսակ պանիրներ ներքին սպառման և արտահանման համար (ՌԴ և ԱՄՆ):
Պաղպաղակի արտադրությունը ևս դարձել է խիստ զարգացած բնագավառ` ամբողջությամբ փոխարինելով ներմուծված արտադրանքին: Ներկայում, ՔԱՐԴ-ի հետ համագործակցող փորձագետներն իրականացնում են ոլորտի մոնիթորիգ, ինչպես նաև վերապատրաստում և աջակցում են տեղական ընկերությունների մասնագետներին` պաղպաղակի արտադրամասերի սանիտարական պայմաննների, արտադրանքի որակի բարելավման ուղղությամբ, իսկ ՔԱՐԴ-ի Ագրոբիզնեսի և Մարքեթինգի բաժինը զբաղվում է նշված արտադրանքի համար նոր շուկաների զարգացմամբ:
2001թ.-ին ԱՄՆ ԳԴ ՄԱԶ-ը աջակցեց «Դուստր Մելանյա» պանրի գործարանին Տաշիրում (Հանրապետության հիմնական պանիր արտադրող շրջանում) Վարպետ պանրագործների դպրոց բացելու նպատակով: Այսօր, Հայաստանի պետական գյուղատնտեսական համալսարանի (ներկայում` Հայաստանի ազգային ագրարային համալսարան) ուսանողները մասնակցում են կանոնավոր հիմնունքներով անցկացվող 3-շաբաթյա ինտենսիվ ուսուցմանը, որտեղ իրենց փորձն են հաղորդում Հանրապետության տարբեր շրջաններից հրավիրված պանրագործները: ՔԱՐԴ-ը տրամադրում է ինչպես փորձագիտական, այնպես էլ ֆինանսական աջակցություն դպրոցին, որը յուրաքանչյուր սեմեստրում առաջարկում է 74-ժամյա տեսական ուսուցում և 40-ժամյա գործնական պարապմունքներ (արտադրական պրակտիկա): Դպրոցի ուսումնական ծրագիրը, որը մշակել է «Դուստր Մելանյա» պանրի գործարանի և ՀԱԱՀ-ի կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիայի ամբիոնի կողմից, ներառում է պանրի արտադրության բոլոր ոլորտները` պանրի պատրաստման Հայաստանի բազմադարյա պատմություն, ճիշտ կթի մեթոդներ, կաթի մթերում, սառը պահպանություն և փոխադրում, լաբորատոր փորձաքննություն, պանրի փաթեթավորում և իրացում: 2006թ.-ին դպրոցը հյուրընկալեց ուսանողների վեցերորդ խմբին: Դպրոցը համաֆինանսավորման իր մասնաբաժինն ավելացրել է 10%-ից մինչև 45%-ի:
- ԱԳԶԿ հիմնադրամն աշխատում է կաթնամթերքի մատակարաման շղթայի յուրաքանչյուր օղակում` անասնապահությունից, կիթի կազմակերպումից, կաթի մթերումից, սառնարանային պահպանումից և փոխադրումից մինչև վերամշակում (յոգուրթ, թթվասեր, կեֆիր, պաղպաղակ, կովի, այծի և ոչխարի պանիրներ), գովազդ և վաճառք: Կաթի և կաթնամթերքի արտադրության բնագավառում ՄԱՊ-ի և ՔԱՐԴ-ի հիմնական նվաճումներն են` Հայաստանում կաթի արտադրության և իրացման առաջին սպառողական կոոպերատիվների ստեղծում, սառը պահպանության տարանների, կաթի անալիզատորների, կաթնամթերքի արտադրության բաղադրիչների գնում, ԱՐԻԴ այծաբուծական կենտրոնի հիմնադրում` տեղական ցեղատեսակների գենետիկական հատկանիշները բարելավելու և կաթնատվությունը բարձրացնելու նպատակով, բացօթյա անասնագոմերի ներկայացում, ինչպես նաև որակի հսկողության լաբորատորիաների ստեղծում և դրանց սարքավորումներով հագեցվածության ապահովում:
Տարածելով այծաբուծության բնագավառի զարգացման իր համալիր մոտեցումը` ՔԱՐԴ-ի ոչխարի պանրի արտադրության զարգացման նախաձեռնությունները միտված են բարելավելու հեռավոր գյուղական համայնքների բնակչության կյանքի որակը և աջակցելու որակյալ ոչխարի պանրի պատրաստման գործընթացներին: Չունենալով առևտրային (արդյունաբերական) ծավալներով ոչխարի պանրի արտադրություն` ներկայումս ոչխարի պանիրը պատրաստվում, բաշխվում և իրացվում է քիչ ուշադրություն դարձնելով սանիտարական պայմաններին և որակին: